Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր ըմպելիքն է պաշտպանում սրտամկանը սթրեսից

Ո՞ր ըմպելիքն է պաշտպանում սրտամկանը սթրեսից

309
0

Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կակաոյի գործածությունը կարող է պաշտպանել սրտամկանը սթրեսային իրավիճակներում։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients պարբերականում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կակաոյի հատիկների մեջ պարունակվող ֆլավոնոիդները հոգեկան լարվածության ժամանակ դրական ազդեցություն են ունենում անոթների գործառույթների վրա, ինչն էլ պաշտպանում է ստրամկանը։

«Ֆլավոնոիդներով հարուստ կակաոյի գործածությունը կարող է արդյունավետ միջոց լինել սթրեսից հետո էնդոթելային գործառույթների ժամանակավոր խանգարման նվազեցման ու արյան հոսքի բարելավման համար», – նշում են մասնագետները։

Գիտնականները խորհուրդ են տալիս ներառել կակաոն ամենօրյա սննդակարգում, սակայն հիշեցնում են նաև, որ ֆլավոնոիդներով հարուստ է ոչ միայն կակաոն, այլև կանաչ թեյը, ազնվամորին, բալը, մոշն ու խաղողը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ