Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ում կոչ են արել արագացնելու պատվաստման գործընթացը Եվրոպայում

ԱՀԿ-ում կոչ են արել արագացնելու պատվաստման գործընթացը Եվրոպայում

216
0

Բնակչության պատվաստման գործընթացի արագացումը վճռական նշանակություն ունի, քանի որ Եվրոպայում հիվանդության նոր դեպքերի քանակը շարունակում Է ավելանալ: Այդ մասին ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է ապրիլի 1-ին։

«Պատվաստանյութերը համավարակից դուրս գաու լավագույն միջոցն են, դրանք ոչ միայն գործում են, այլեւ շատ արդյունավետ կերպով կանխում են ախտահարումը: Սակայն այդ պատվաստանյութերի ներդրումը տեղի Է ունենում չափազանց դանդաղ: Եվ քանի դեռ ընդգրկումը մնում Է ցածր, մեզ անհրաժեշտ Է օգտագործել հանրային առողջապահության եւ սոցիալական պաշտպանության այն միջոցները, որոնք մենք կիրառել ենք անցյալում, որպեսզի փոխհատուցվի (պատվաստումների) գրաֆիկի չպահապնումը: Ինձ թույլ տվեք պարզություն մտցնել. մենք պետք Է արագացնենք այդ գործընթացն՝ ավելացնելով արտադրությունը, նվազեցնելով պատվաստումներ կատարելու արգլեքները եւ օգտագործելով մեզ մոտ պահեստում առկա բոլոր (պատրաստուկներով) սրվակները»,- տեքստում բերված Է բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեի խոսքը:

Անցյալ շաբաթ տարածաշրջանի երկրների մեծ մասում դիտվել Է COVID-19-ի դեպքերի աճ բոլոր տարիքային խմբերում, բացի պատվաստմամբ ընդգրկված՝ 80 տարեկանից բարձր մարդկանցից: Արձանագրվել Է 1,6 միլիոն նոր դեպք եւ շուրջ 24 հազար մահացու վախճան: Եվրոպան այդ ցուցանիշներով մնում Է աշխարհում երկրորդը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից հետո. զոհերի ընդհանուր թիվն արագորեն մոտենում Է 1 միլիոնի, իսկ ախտահարման դեպքերի քանակը՝ 45 միլիոնի:

Այս պահին տարածաշրջանի բնակչության սոսկ 10 տոկոսն Է ստացել պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ 4 տոկոսը՝ երկուսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ