Գլխավոր էջ Նորություններ Դաստակի «թունելային» համախտանիշը կարելի է հայտնաբերել 30 վայրկյանում

Դաստակի «թունելային» համախտանիշը կարելի է հայտնաբերել 30 վայրկյանում

310
0

Ճապոնացի գիտնականներն առաջարկել են նոր մեթոդ, որի միջոցով դաստակի «թունելային» համախտանիշը կարելի է հայտնաբերել ընդամենը 30 վայրկյանում: Նրանք միավորել են շարժման վերլուծությունը, որի մեջ օգտագործվում է սմարթֆոնների համար հավելվածը, եւ մեքենայական ուսուցումը, որը շեղումները հայտնաբերելու համար կիրառվող մեթոդ է:

Հետազոտական խումբը՝ Տոկիոյի բժշկական եւ ատամնաբուժական համալսարանից դոկտոր Կոձի Ֆուձիտայի եւ Կեյո համալսարանից դոցենտ Յուտ Սուգիուրի ղեկավարությամբ, ուշադրությունը կենտրոնացրել է հիվանդության զարգացմանը զուգահեռ բթամատի շարժման վատթարացման վրա եւ վերլուծել դրա բնութագրերը:

Մասնագետները մշակել են սմարթֆոնների համար խաղային հավելված, որը կարելի է խաղալ բթամատներով, եւ ծրագիր են պատրաստել, որը որոշում է խաղի ժամանակ բթամատի շարժման հետագիծը եւ մեքենայական ուսուցման միջոցով գնահատում հիվանդության հավանականությունը: Պարզ խաղի հավելվածը կարող է դաստակի «թունելային» համախտանիշի առկայությունը հայտնաբերել 30-60 վայրկյանում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ