Գլխավոր էջ Օրվա թեման Դաշտան և սպորտ․ կարելի՞ է «այդ» օրերին սպորտդահլիճ հաճախել

Դաշտան և սպորտ․ կարելի՞ է «այդ» օրերին սպորտդահլիճ հաճախել

2552
0

Դաշտանի օրերին կանանց մեծամասնությունը ունենում է անհարմարավետության զգացում, ցավ, գլխացավ, գլխապտույտ և առաջին երկու օրն ի վիճակի չեն լինում որևէ գործ անելու։ Շատ կանայք ակտիվ զբաղվում են սպորտով, հաճախում են մարզասրահ, յոգայի, ֆիթնեսի և հարց է առաջանում, արդյոք կարելի՞ է դաշտանի օրերին ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։

Medmedia.am-ի հետ զրույցում առողջ ապրելակերպի խորհրդատու Ռուզաննա Գրիգորյանը նշեց, որ դաշտանի օրերին կինը կարող է զբաղվել սպորտով, եթե նա դիսկոմֆորտ ու ցավ չի զգում։ Ամեն բան, բնականաբար կախված է կնոջ օրգանիզմից․

« Անգամ դաշտանի օրերին կինը պետք է շարունակի ապրել իր սովորական կյանքով, զբաղվել սպորտով, յոգայով, ֆիթնեսով։ Իմ հաճախորդները այդ օրերին պարապում են, իհարկե եթե իրենց լավ չեն զգում, ունեն ցավ, թուլություն, այդ պարագայում ես խորհուրդ եմ տալիս թեթև մարզվել, կամ ընդհանրապես չմարզվել։ Շատ կարևոր է վարել առողջ ապրելակերպ և ընդունել բալանսավորված սնունդը։ Պետք է հիշենք, որ դաշտանը դա հիվանդություն չէ այլ, օրգանիզմի բնական պրոցես, որը կնոջ կյանքում պետք է լինի, ի դեպ՝  կինը որքան երկար է դաշտան տեսնում, այնքան ավելի «երկար» է նրա երիտասարդությունը»,-ասաց Ռուզաննան։

Իսկ ինչպե՞ս հաղթահարել առաջին օրերին առկա ցավը, փքվածությունը եվ դիսկոմֆորտը․

«Դաշտանի օրերին ցանկացած տեսակի վքնածություն և ցավ խոսում է խնդիրների մասին, ես տեսնելով հազարավոր արդյունքներ, գիտեմ, որ առողջ կինը չունի վատ ինքնազգացողություն այդ օրերին։ Անգամ դաշտանի օրերին կինը չի ունենա խնդիրներ, եթե սնվի բալանսավորված և ընդունի բիոհավելումներ։ Բացի սովորական սնունդից շատ կարևոր է ընդունել վիտամիններ, հանքանյութեր, դրանք բնական հումքով պետք է լինեն և բացառապես բուսական հումք պարունակեն։ Նման վիտամինների և հանքանյութերի շարքում է կալցին, երկաթը, B խմբի վիտամինները, մագնիումը։ Նաև շատ կարևոր է օգտագործել սպիտակուցների մեծ քանակ։ Բացի այդ, եթե կինը պարապել է տարիներ շարունակ և ծանրաբեռնվածությանը սովոր է, կարող է նույն գրաֆիկով շարունակել պարապմունքները»,-ասաց մեր զրուցակիցը հորդորելով կանանց հատկապես դաշտանի օրերին ուշադրություն դարձնել սննդակարգին, օրվա ընթացքում շատ ջուր խմել, օգտագործել բիոհավելումներ և աջակցել օրգանիզմին, որպեսզի նման խնդիրներ չունենա։

Թեմայի շուրջ Medmedia.am-ը նաև զրուցել է գինեկոլոգ Անի Երեմյանի հետ․

Ըստ նրա՝ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը յուրովի է ազդում ամեն մարդու օրգանիզմի վրա: Նույնը վերաբերվում է նաև կնոջը դաշտանային օրերին:

«Ցիկլի ընթացքում կնոջ մոտ լինում է հորմոնալ ֆոնի փոփոխություն, բարձրանում է նյութափոխանակությունը,բայց ծանրաբեռնվածությունն էլ պետք է լինի չափավոր և իր մեջ չներառի գերլարում:Մարզումները կարող են օգտակար լինել և թեթևացնել կնոջ վիճակը,օրինակ՝կարող են անցկացնել որովայնի ստորին մասում առաջացող ցավերը և ծանրության զգացողությունը:Կարելի է հեծանիվ քշել,թեթև այրոբիկայով զբաղվել,ինչու՞ ոչ նաև պարել: Խորհուրդ է տրվում հագնել հարմարավետ հագուստ ավելորդ անհանգստությունից խուսափելու համար:Չենք մոռանում խմել ջուր օրը 2-2,5 լիտր:Մարզվեք և եղեք առողջ ցուցաբերելով ինդիվիդուալ մոտեցում ձեր առողջությանը»,-նշեց Երեմյանը և նշեց, որ գերլարումը արգելված է կողմնակի բարդություններից խուսափելու համար:

«Ամեն մարդ ունի սեփական ցավային շեմ , առհասարակ չի կարելի գերլարում,իսկ դաշտանային ցիկլի օրերին առավել ևս»:

Ի դեպ՝ գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դաշտանի օրերին կնոջ հորմոնալ ֆոնը նմանվում է տղամարդու հորմոնային ֆոնին։ Ուստի, արագանում է  նյութափոխանակությունը և դիմադրողականությունը բարձրանում է։ Հենց սրա հետևանքով էլ մարզումները դառնում են արդյունավետ ու օգտակար։ Սակայն պետք չէ մոռանալ ծանրաբեռնվածության մասին ու մի փոքր սահմանված մարզումների քանակը, ժամը նվազեցնել։

Մարզումները կօգնեն որովայնի ներքևի հատվածի ցավերի դեպքում և կբարելավեն արյան շրջանառությունը։ Ի դեպ՝ չի արգելվում նաև սպորտդահլիճ հաճախել։

Զրուցեց՝ ՍՅՈՒԶԻ Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ