Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իրանում կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել

Իրանում կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել

1002
0

Իրանում COVID-19 կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, հայտնում է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը:

Այդպիսով, Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի, որոնցից երկուսը՝ մահվան ելքով:

Ջահանպուրի խոսքով՝ նոր պացիենտների մեծ մասն ապրում է Կումայում՝ շիա մուսուլմանների ուխտագնացության վայրում: Կորոնավիրոսը հասել է նաեւ Թեհրան. 4 պացիենտ այժմ կա մայրաքաղաքում, եւս երկուսը՝ Գիլյան նահանգում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2247-ի, 118 մահվան դեպք է գրանցվել վերջին օրերին, որոնցից 116-ը Չինաստանում, 2-ը՝ Իրանում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ