Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ Ռազմիկ Աբրահամյանի գործով վկաները չեն ներկայացել դատարան

Ինչու՞ Ռազմիկ Աբրահամյանի գործով վկաները չեն ներկայացել դատարան

834
0

Դատարանը այսօր քննում է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործը: Նրանք մեղադրվում են կաշառք տալու և ստանալու մեջ: Դատարանը հրավիրել էր 3 վկա: Նրանցից ներկայացել էր միայն մեկը: Վկաներից մեկը նախորդ դատական նիստին տեղյակ պահեց, որ հանրապետությունում չի լինելու: Դատարանին իր չներկայանալու մասին գրավոր տեղեկացրել էր նաև Առողջապահության պետական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Չներկայանալու պատճառների մասին, ոչինչ չհայտարարվեց: Դատարանը ներկայացրեց գործով առկա ապացույցները, ցույց տվեց դատավարական կողմերին, որպեսզի համոզվեն, որ կնիքները վնասված չեն: Առգրավված էր նաև Արսեն Դավթյանի հեռախոսը, պաշտպանները միջնորդեցին, որ այն վերադարձնի:

Պատճառաբանեցին, որ մեղադրական եզրակացության մեջ առկա չէ, ներկայացվող որևէ փաստ: Դատախազը դեմ չէր բջջայինի քարտը վերադարձնելուն, սակայն կողը պահանջում էր վերադարձնել և քարտը և բջջայինը: Դատարանը հայտնեց, որ որոշումը կհրապարակվի նիստի ավարտին: Այս պահին լսում են վկային:

Աննա Ավետիսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ