Գլխավոր էջ Օրվա թեման ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ, ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՎ ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ, ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՎ ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ

1109
0

Համավարակի սկսվելուն պես մեր առօրյան ամբողջովին փոխվեց, հարկադրաբար, թե գիտակցաբար բոլորը փորձում են պաշտպանվել ու չվարակվել։ Իսկ ահա սեռական կյանքով ապրելու պարագայում բոլորովին  այլ է պատկերը։ Անկողնում «կանոնների» հետևել դժվար թե ստացվի և սա այն թեման է, որի շուրջ կարելի է շարունակաբար խոսել ու լսել մասնագիտական տեսակետ։

Medmedia.am-ը զրուցել է ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ , սեքսոլոգիայի  ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ։

Վիրուսը փոխանցվու՞մ է սեռական ճանապարհով։

«Ամեն ինչ որոշում է հեռավորությունը։ Հնարավոր է ոչ թե սեռական ճանապարհով, այլ սեռական հարաբերության ժամանակ, երբ «կրողն» ու «զոհը», այսինքն՝ հիվանդն ու առողջը գտնում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա: Իսկ դա այդքան էլ բարդ գործընթաց չէ։ Հարաբերության ժամանակ վիրուսը հեշտորեն կարող է փոխանցվել հատկապես համբուրվելու ժամանակ։ Իսկ չվարակվելու համար անհրաժեշտ կլինի շատ ջանքեր գործադրել, որպեսզի սեռական հարաբերության ընթացքում մարմնի վերին հատվածի լորձաթաղանթների շփում տեղի չունենա, ինչը անկողնային կյանքում գրեթե անհնար է, լինելու դեպքում էլ զավեշտի կնմանվի (ասենք՝ դիմակով, պաշտպանիչ ակնոցով կամ դիմավահանով)»,-ասաց մեր զրուցակիցը։

Ինչպես ազդում վարակը տղմարադու վերարտադրողական առողջության վրա։

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որքան ծանր է լինում կորոնավիրուսի ընթացքը, այնքան սպերմատազոիդների քանակն ու շարժունակությունը նվազում է:  Խնդիրն այն է, որ կորոնավիրուսը կարող է «թաքնվել» ամորձիներում, ինչը տղամարդկանց ավելի խոցելի է դարձնում այդ վարակի հանդեպ։ Վիրուսը կարող է ամորձիներում ավելի երկար մնալ, քան այլ օրգաններում։ Արդյունքում ամորձիները դառնում են յուրատեսակ «պահեստարաններ», որտեղ վարակը պահպանվում է։ Վարակը կարող է  առաջացնել օրխիտ՝ ամորձիների բորբոքում, ինչն էլ իր հերթին կարող է տղամարդու մոտ հանգեցնել սերմնաբջիջների քանակի և որակի նվազման: Այդ իսկ պատճառով, հետագա բարդություններից խուսափելու նպատակով, կորոնավիրուսով վարակված և բուժված տղամարդիկ պետք է ժամանակին դիմեն բշկի՝ պարզելու հիվանդությունը իրենց վերարտադրության վրա բացասական ազդեցութուն թողե՞լ է, թե՞ ոչ: Ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը թույլ կտա հնարավորինս շուտ հայտնաբերել խնդիրը և կարգավորել այն»,-նշեց Շահրամանյանը։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ