Գլխավոր էջ Գլխավոր Հիպոպլազիա` ատամի էմալի թերզարգացում

Հիպոպլազիա` ատամի էմալի թերզարգացում

5917
0

Հիպոպլազիան զարգացման արատ է, որն իրենից ներկայացնում է ատամի կամ նրա հյուսվածքների թերզարգացում: Հիպոպլազիայի ծայրահեղ դրսևորումը ապլազիան է, այսինքն՝ ատամի կամ նրա էմալի բնածին բացակայությունը: Հիվանդության ծագումը կապված է ատամի ձևավորման շրջանում օրգանիզմում տեղի ունեցող (կատարվող) նյութափոխանակության խանգարումների հետ և արտահայտվում է ատամների էմալի քանակական և որակական փոփոխություններով:

Այս թեմայով Medmedia-ն զրուցել է բժիշկ-ստոմատոլոգ Շուշան Հասրաթյանի հետ:

-Ինչպե՞ս է դրսևորվում հիպոպլազիան

Հիպոպլազիան ատամների ոչ կարիեսային ախտահարում է, այն զարգացման արատ է, որն արտահայտվում է պտղի ներարգանդային շրջանում։
Այն դրսևորվում  է էմալի թերզարգացմամբ (կաթնատամներ կամ մշտական ատամներ), առաջանում է հիմնված լուրջ նյութափոխանակության խանգարման հետ ներարգանդային շրջանում։ Այժմ էմալի հիպոպլազիան ունի լայն տարածում, քանի որ վնասակար ազդակները ազդում են պտղի վրա, մինչ պտղի ձևավորումը և ծնունդը։
Հետազոտման արդյունքները վկայում են , որ հղիության շրջանում տոքսիկոզը և ինֆեկցիոն հիվանդությունները հղիների մոտ բերում է պտղի անոմալիկ զարգացմանը։

-Որո՞նք են  հիպոպլազիայի առաջացման հիմնական պատճառները:

Ատամների հիպոպլազիան կամ այլ անոմալիաները հիմնականում լինում են այն հղիների մոտ, ովքեր հղիության ընթացքում ունեցել են սուր ինֆեկցիոն հիվանդություններ, կարմրուկ, տոքսոպլազմոզ։ Ինչպես նաև, պատճառներից են հանդիսանում ատիպիկ դերմատիտները, կալցիի փոխանակման խանգարումը, էնցեֆալոպատիան։ Հիմնականում հանդիպում է նախադպրոցական և դպրոցական երեխաների մոտ, այն ունի համակարգային և տեղային բնույթ և ախտահարվում են մի քանի ատամներ որ միասին։

 -Ի՞նչ տարատեսակներ ունի հիպոպլազիան:

Պատճառագիտական գործոններից ելնելով տարբերում են հետևյալ տեսակները.

  • Համակարգային
  • Տեղային

Համակարգային էլ իր հերթին բաժանվում է ըստ էմալի գույնի փոփոխության, էմալի թերզարգացման, էմալի բացակայության:
Համակարգային հիպոպլազիայի տարատեսակներից են Հետչինսոնի, Ֆուրնյեի, Պֆլյուգերի, Տետրացիկլինային ատամները։
Կախված ախտահարման աստիճանից համակարգային հիպոպլազիան էմալի կարող է արտահայտվել էմալի գույնի փոփոխությամբ, ոչ լիարժեք ձևավորմամբ կամ ամբողջական բացակայությամբ։
Գույնի փոփոխությունը արտահայտվում է սպիտակ կավճանման բծերով, որոնք տեղակայված են ատամի վեստիբուլյար հատվածում և առկա չէ ոչ մի ցավային սիմպտոմ։ Կյանքի ընթացքում չեն փոխում իրենց գույնը և ձևը, չեն ներկվում ներկանյութերով

-Ինչպե՞ս է բուժվում հիպոպլազիան:

Բուժման մեթոդը ընտրվում է արտահայտված բարդությունից:
Կետային և ոչ խորը պիգմենտի ժամանակ անհրաժեշտ է էմալի միկրոաբրազիա (միկրոհղկում): Այս դեպքում հղկվում է էմալի գունափոխված բարակ շերտը, նաև սիստեմատիկ պրոֆիլակտիկայի անցկացում և հիգիենայի պահպանում
Էմալի խորը փոփոխության ժամանակ կատարվում է դեֆեկտի վերականգնում կոմպոզիտային պլոմբանյութով: Ավելի բարդ դրսևորման դեպքերում օրթոպեդիկ բուժում (մետալոկերամիկա, ցերկոն, վինիրներ)։

-Ինչպե՞ս կարելի է կանխարգելել հիպոպլազիայի առաջացումը:

Անհրաժեշտ է կանխարգելել այն համակարգային հիվանդությունների առաջացումը, որոնք հանդիսանում են նյութափոխանակության խանգարումների պատճառ ։
Եղեք առողջ և հետևեք բերանի խոռոչի հիգիենային:

Սառա Հարությունյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ