Գլխավոր էջ Վնասի նվազեցում Հերպես. առաջացման պատճառներն ու բուժման արդյունավետ տարբերակներ

Հերպես. առաջացման պատճառներն ու բուժման արդյունավետ տարբերակներ

6187
0

Հերպեսը վիրուսային ինֆեկցիա է, որը ախտահարում է լորձաթաղանթն ու մաշկի արտաքին ծածկույթը: Շատերին ծանոթ է  շուրթերի տարածքում փոքր պղպջակների տեսքով հայտնված ցանը: Հիմնականում վիրուսն արտահայտվում է հենց այդպես, որը բնորոշ է  1-ին տեսակի հերպեսին:

Սակայն վիրուսի վտանգավոր տեսակները, որոնք առաջացնում են տարբեր տեսակի հիվանդություններ 8-ն են: Շատերը դրսևորվում են ոչ թե մարմնի տարբեր հատվածներում  արտահայտված ցանի տեսքով, այլ  մրսածության հիվանդությամբ ու բրոնխիտով,  Էպշտեյն-Բարրի վիրուս տեսքով ու առաջացնում են ինֆեկցիոն մոնոնուկլեոզ:

Վիրուսային ինֆեկցիայի առաջացման պատճառները

Ներկա դրությամբ երկրագնդի գրեթե ողջ բնակչությունը վարակված է այդ  վիրուսով: Անգամ, եթե մարդու մոտ երբեք չի նկատվել հիվանդության դրսևորում, չի կարելի վստահորեն ասել, որ այն առկա չէ մարդու օրգանիզմում: Վիրուսը հեշտորեն փոխանցվում է սերտ շփման միջոցով՝ սեքսի, համբույրի, ձեռքսեղման ու այլ:

Հայտնվելով օրգանիզմում,  այն հաստատվում է նյարդային բջիջների վրա, որտեղ այն բուժել հնարավոր չի լինում արդեն: Այդ պատճառով այն համարվում է անբուժելի հիվանդություն, սակայն դա չի նշանակում, որ այն չի կարելի ճնշել:

Այսօր գոյություն ունեն հերպեսի բուժման բավականին արդյունավետ մեթոդներ, որոնք կարող են այն քնեցնել երկար ժամանակով:

Ինչպես մեկնդմիշտ ազատվել հերպեսից

Հերպեսի համալիր ու ժամանակակից բուժումը ենթադրում է  հակավիրուսային ու իմունախթանիչ թերապիայի  ազդեցությամբ  դեղամիջոցների ընդունում:

1-ին թերապիան կարող է  ճնշել վիրուսը, նվազեցնել վերջինիս դրսևորումն ու  ազատել հնարավոր բարդացումներից: Վիրուսի յուրաքանչյուր տեսակի համար գոյություն ունի առանձին դեղամիջոց, սակայն առավել հաճախ ընդունում են արդյունավետ  ացիկլովիր դեղամիջոցը:

2-րդ թերապիան ուղղորդված է մարդու իմունային համակարգի կարգավորմանը, չէ որ վիրուսն արտահայտվում է այլ հիվանդությունների, երբեմն  տաք եղանակի գերջերմացման  ժամանակ  իմունային համակարգի նվազմաբ: Այդ դեպքում օգնում են այնպիսի դեղամիջոցներ ինչպիսիք են՝  ցիկլոֆերոնը կամ լիկոպիդը:

Համապատասխան ժամանակակից ու արդյունավետ դեղամիջոցներն ունեն տարբեր դեղաձևեր՝ հաբեր, քսուքներ, կամ ներարկման համար լուծույթներ: Դրանք կիրառվում են կախված վիրուսի տեսակից: Օրինակ շուրթերի վրա հայտնված ցանի դեպքում  նպատակահարմար է օգտագործել քսուքը, որպեսզի չորացնել պղպջակները, ազատել քորից ու բորբոքումից:Նման քսուքների շարքին են դասվում ացիկլովիրն ու զովիրակսը: Այդ միջոցների օգտագործումը կօգնի  արագ ազատվել հերպեսից: Բացի այդ,  համալիր թերապիայի դեպքում տարբեր դեղամիջոցների համադրումը կարող է հանդիսանալ հերպեսի բուժման ամենարդյունավետ տարբերակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ