Գլխավոր էջ Նորություններ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկվել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել...

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկվել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը՝ հանրապետությունում կայուն համաճարակային իրավիճակ ապահովելու համար

2158
0

Չինաստանում համաճարակային իրավիճակը` պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակով, դեռևս լարված է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` ընթացիկ տարվա փետրվարի 19-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի 74 280 հաստատված դեպք, որից 2006-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 25 երկրում արձանագրվել է 924 հաստատված դեպք (3 մահվան ելքով): Ըստ ԱՀԿ-ի` ամբողջ աշխարհում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 75 204 դեպք։ Համաձայն չինական կայքի (20.02.2020թ., ժամը 09:05) կողմից հրապարակված տեղեկատվության` արձանագրվել է 74675 հաստատված դեպք, որից 2121-ը մահվան ելքով: Ծանր վիճակում գտնվում են 11864-ը, առողջացել են` 16192-ը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում ինչպես պետական սահմանային անցման կետերում, այնպես էլ կատարվում են լաբորատոր հետազոտություններ: Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո, իսկ նրանք, ովքեր ունեն անգամ թեթևակի ջերմություն՝ հոսպիտալացվում են և կազմակերպվում բոլոր հետազոտությունները: Կարդացեք նաև Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1381-ի. «Ամերիկայի ձայն» Չինաստանից Շիրակի մարզ վերադարձած 12 անձի նկատմամբ հսկողություն է սահմանվել Կորոնավիրուսը կազդի՞ ՀՀ-ի տնտեսության վրա. Էկոնոմիկայի նախարարի մանրամասները Փետրվարի 20-ի, ժամը 15:00-ի դրությամբ իրականացված հետազոտությունների (այդ թվում՝ լաբորատոր) արդյունքները եղել են բացասական: Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ առողջապահության նախարարությունն անմիջապես կապ է հաստատել ԻԻՀ-ում թե´ հայկական դեսպանատան, և թե´ առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ արձանագրվել է 5 դեպք (Ղոմ քաղաքում՝ 4 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով, և Արակ քաղաքում՝ 1 դեպք): Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկվել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը՝ հանրապետությունում կայուն համաճարակային իրավիճակ ապահովելու համար: ԱՆՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ v    Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, v    Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, v    Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), v    Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ, v    Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, v    Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ, v    Եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին: ՀՀ առողջապահության նախարարություն

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/02/20/1095388/

© 1998 — 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ