Գլխավոր էջ Նորություններ Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին

Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին

1045
0

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` այսօր ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նախորդ օրվա համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա, իսկ շտապ օգնության կանչերը՝ այս հիվանդությունների առումով նվազել են:

Չնայած իրավիճակը կայունանում է, սակայն հատկապես Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են աշխատել գերծանրաբեռնված: Բուժում ստացողների 91․7%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են:

Դրական շարժընթաց է դիտվում նաև կրթական հաստատություններում` շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով. եթե փետրվարի 17-ին բացակայությունները կազմում էին 7,1%, ապա այսօր` 4.4% է: Ինչպես գիտեք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ: Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 142, իսկ մարզերում՝ 209 երեխա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ