Գլխավոր էջ Նորություններ Շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան վիրահատվել է. մանրամասներ

Շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան վիրահատվել է. մանրամասներ

536
0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Facebook-յան էջից տեղեկանում ենք.

«Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Վիրահատությունն անցել է լավ:

Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ: Կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում՝ ինտրամեդուլյար օսթեոսինթեզ:

Տղան երկու օր առաջ էր գիտակցության եկել ու ճանաչել ծնողներին: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել էր սեպտեմբերի 5-ին՝ անգիտակից վիճակով: Երեխան ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, գլխի, ողնաշարի և մարմնի այլ հատվածներում: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն:

ՀԳ. Ծնողների ու ողջ անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում այսչափ մաղթանքների, ուշադրության ու աղոթքների համար»:

Տեսանյութը | https://bit.ly/2k7nZRU

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ