Գլխավոր էջ Օրվա թեման Ինչի՞ համար է «Ավանեսյան Արսեն» -ը կրճատում 540 մլն դրամ, պարգևավճարներ տալու՞

Ինչի՞ համար է «Ավանեսյան Արսեն» -ը կրճատում 540 մլն դրամ, պարգևավճարներ տալու՞

916
0

«Առողջապահության նախարարությունը երբեք հստակ պատասխան չի տալիս, միայն հստակ ապազգային ծրագրեր են մշակում»,-Medmedia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բժշկական օգնության ծառայությունների միջոցների նվազեցմանը, նշեց «Պարացելսուս» ՀԿ ղեկավար Նունե Ներսիսյանը։ Մանրամասնելով թեման, մեր զրուցակիցը նշեց․

«Առողջապահության նախարարությունում մշակվել է մի ծրագիր, որը կոչվում է «Առողջապահության ոլորտի պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ», դրանով նախատեսվում  է  իրականացնել սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված բժշկական օգնության ծառայությունների միջոցների նվազեցում, մոտ 540 մլն դրամով։  Նշում են, թե գումարը ուղղորդվելու է առողջապահության ոլորտում աշխատող պետական ծառայողներին խրախուսելու և հատուկ ինչ որ վճարներ անելուն։ Մոտ 70 մլն-ի չափով կուղղորդվի պարգևավճարներին, դա հստակ այնտեղ նշված է, իրենց ասելով՝ մնացած գումարն էլ կներդրվի Քովիդ 19-ի բուժմանը , պատվաստանյութերի ձեռքբերմանը, ինչ որ մոնիթորինգներին, խմբաքանակի հավաքագրմանը և այլն»,-ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Նունե Ներսիսյանի՝  մարդիկ 540 մլն դրամը կրճատում են ու չգիտես ինչերի վրա են ուղղորդում․

« Միայն հստակ կարող եմ ասել, որ ուղղորդում են իրենց պարգևավճարների վրա, չէ՞ որ մարդիկ աշխատում են ու մենք անշնորհակալ մարդիկ ենք ու չենք գնահատում այս մարդկանց աշխատանքը»,-նշեց մեր զրուցակիցը ու հավելեց, թե Արսեն Թորոսյանի ստանձնած օրից, ինքը առողջապահության ոլորտում միայն մեկ բան է  պատկերացնում․

«Ավիրել, քանդել առողջապահության ոլորտը։ Այս ընթացքում այն մարդիկ ովքեր պատերազմից տուժել են, ձեռք են բերել հաշմանդամություն, պոլիկլինիկա դիմելով ստանալու են մե՞կ պատասխան, թե պետպատվերի գումարը սպառվել է։ Աբսուրդ, այդ մարդիկ  թող հասկանան, որ 2․5 տարի ես ու իմ գործընկերները աղաղակում ենք, որ առողջապահական ոլորտը բիզնես են դարձրել, ոչ ոք չէր ընդունում։ Շատ վատ իրավիճակ է տիրում «Ավանեսյան Արսենի»՝ արդեն կառավարման ժամանակ, որովհետև միևնույնն է այս ոլորտը Թորոսյան Արսենն է կառավարում, բոլոր հրահանգները այս նախարարը միևնույնն է ստանում է Թորոսյանից, չեմ պատկերացնում թե իրենցից հետո ով պետք է ստանձի ոլորտը, որ այս մոխրից դուրս հանի ու հոգա բնակիչների հարցերը։ Արսեն Թորոսյանը առողջապահության ոլորտը դարձրեց բիզնես, որին հաջորդեց, չգիտեմ իրավաբա՞ն, թե՞ բիզնեսմեն այս կինը, թող մեր ժողովուրդը հասկանա, այն ամենը, ինչի մասին խոսեցինք»,-սահմանափակեց Նունե Ներսիսյանը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ