Գլխավոր էջ Նորություններ 6 համեղ ու օգտակար մթերք փորկապությունից ազատվելու համար

6 համեղ ու օգտակար մթերք փորկապությունից ազատվելու համար

450
0

Փորկապությունը բավական տհաճ խնդիր է, որը բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ նման խնդրի առկայության դեպքում մարդիկ անմիջապես ընդունում են լուծողական ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ: Սակայն մինչ նման դեղեր ընդունելը մասնագետները խորհուրդ են տալիս փորձել ազատվել խնդրից բնական միջոցների օգնությամբ, քանի որ դեղորայքը խիստ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա՝ առաջացնելով մի շարք կողմնակի բարդություններ։

Ինչպես նշում են մասնագետները, փորկապությունը հաճախ պայմանավորված է լինում նստակյաց կենսակերպով ու սխալ սննդակարգով։ Որպես կանոն այս խնդրի հիմնական պատճառներից մեկը սննդակարգում քիչ քանակությամբ մանրաթելերի ու ջրի պարունակությունն է, ուստի դրա լուծման համար հարկավոր է առաջին հերթին վերանայել սննդակարգն ու հագեցնել այն այս տարրերով հարուստ մթերքով։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մանրաթելերի լավագույն աղբյուրները, որոնք սննդակարգի մասը դարձնելը կօգնի հեշտությամբ կարգավորել աղիների աշխատանքն ու կանխել փորկապության կրկնությունը։

Ազնվամորի

Ազնվամորին մանրաթելիր պարունակությամբ լավագույնն է հատապտուղների շարքում։ Ընդամենը մի բաժակ ազնվամորին պարունակում է 8 գրամ մանրաթելեր, ինչի շնորհիվ կարող է շատ օգտակար լինել քրոնիկ փորկապության դեպքում։ Մանրաթելերով հարուստ մյուս հատապտուղների շարքին են դասվում հապալասն ու մոշը, որոնք ևս կարող են հիանալի հավելում դառնալ սննդակարգին։

Խնձոր

Մեկ միջին չափի խնձորը պարունակում է 44,4 գրամ մանրաթելեր, ինչի շնորհիվ համարվում է ամենաառողջարար մրգերից մեկը։ Սակայն հարկ է հիշել, որ բավական օգուտ ստանալու համար խնձորը հարկավոր է օգտագործել առանց կեղևազրկելու, քանի որ օգտակար մանրաթելերը, որոնք օգնում են պայքարել փորկապության դեմ, պարունակվում են հենց կեղևում։

Ոսպ

Ոսպը բուսական սպիտակուցների հիանալի աղբյուր է, որը նաև հարուստ է մեծ քանակությամբ մանրաթելերով։ Ընդամենը մի բաժակ ոսպի մեջ պարունակվում է 16 գրամ մանրաթել։ Այս մթերքը հիանալի բաղադրիչ է խավարտների ու աղցանների համար, ուստի այն կարելի է հեշտությամբ առօրյա սննդակարգի մասը դարձնել։

Սիսեռ

Սիսեռը, ինչպես և ոսպը, հարուստ է և՛ բուսական սպիտակուցներով, և՛ մանրաթելերով, ինչի շնորհիվ հիանալի հագեցնող մթերք է։ Ընդամենը մի բաժակ սիսեռի մեջ պարունակվում է 12,5 գրամ մանրաթել։ Այս մթերքը կարելի է կիրառել խյուսի տեսքով (հումուս), տապակել կամ կիրառել ապուրների ու աղցանների մեջ։ Սակայն հարկ է հիշել, որ ոսպն ու սիսեռը նպաստում են աղիներում գազերի առաջացմանը, ուստի դրանց գործածությունը կարող է որոշակի տհաճ զգացողությունների առաջացման պատճառ դառնալ։

Վարսակ

Վարսակը լավագույն հացահատիկն է քրոնիկ փորկապության դեմ պայքարի համար։ Այն հարուստ է լուծվող մանրաթելերով՝ բետա-գլյուկանով, որը խթանում է մարսողությունն ու դրական ազդեցություն է ունենում առողջության վրա։ Նախաճաշին վարսակի փաթիլներ ուտելը լավագույն տարբերակն է փորկապության դեմ պայքարում։

Չիա սերմեր

Այս մթերքը ներկայում բավական լայն տարածում ունի, քանի որ շատ օգտակար է սրտամկանի համար և օժտված է հակաբորբոքային հատկություններով, սակայն քչերին է հայտնի, որ դրանք շատ օգտակար են նաև աղիների համար, քանի որ հարուստ են մեծ քանակությամբ մանրաթելերով։ Այս տարրերի շնորհիվ այն դառնում է հիանալի մթերք փորկապության դեմ պայքարում։

Նյութի աղբյուրը՝ cookinglight.com

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ