Գլխավոր էջ Օրվա թեման Կորոնավիրուս, Alixpress, Հայփոստ․ ինչու՞ են ուշանում առաքանիները

Կորոնավիրուս, Alixpress, Հայփոստ․ ինչու՞ են ուշանում առաքանիները

602
0

Կորոնավիրուսի համավարակը սկսվելուց ի վեր որոշակի խնդիրներ են առաջացել առաքման ծառայություններում։ Մարդիկ հատկապես բողոքում են Alixpress.com կայքից պատվերներ կատարելուց․

« Արդեն մեկ տարի է 8 հատ ապրանք եմ պատվիրեմ, որոնք միասին մոտ 25 հազար դրամ է կազմել, ստացել եմ միայն երկու ապրանք, այն էլ՝ ուշացումով»,-մեզ հետ զրույցում նշեց քաղաքացի Հասմիկը, ով միշտ օգտվել է այս կայքից ու ծառայության որակի հետ կապված դժգոհություններ չի ունեցել։

Medmedia.am-ը կապ հաստատեց «Հայփոստ»-ի հասարակայնության հետ կապերի  տնօրինություն։ Այնտեղից մեզ ասացին, որ համավարակի ընթացքում (լոքդաուն) Alixpress.com կայքից պատվերները Հայաստան որոշակի դժվարություններով են առաքվում։

Ինչո՞վ է դա պայմանավորված, կորոնավիրուսի համավարկը կարո՞ղ է խոչընդոտ լինել, կարելի է ասել, որ համավարակից առաջ  նման խնդիր չի եղել:

«Կորոնավիրուսային համավարակն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ զարգացած երկրներում,  լրջագույն փորձություն էր ոչ միայն հանրային առողջապահության, այլ նաև լոգիստիկ՝ փոստային ծառայությունների  տեսանկյունից: Տրանսպորտային փոխադրումների, հատկապես՝ ավիափոխադրումների կանգը և էական կրճատումն առաջ բերեցին կուտակումներ, որոնց ազդեցությունը շարունակվում է առ այսօր: AliExpress.com կայքից պատվիրված առաքանիները ևս բացառություն չեն և համավարակով պայմանավորված Հայաստան են ժամանել ուշացումով»,-նշեց տնօրինության ներկայացուցիչը։

Ի՞նչ անեն քաղաքացիները, եթե առաքանիները չեն հասնում, ու՞ր դիմել․

«Հայփոստ»-ից պարզաբանում են․

 «Հայփոստը կրում է պատասխանատվություն ՀՀ տարածք այլ պետության փոստային օպերատորի կողմից առաքանին Հայփոստին հանձնելու պահից: Մինչ այդ Հայփոստը իրավասու չէ ներգործելու այլ պետության փոստային օպերատորի գործողություններին կամ պահանջներ ներկայացնելու առաքանիների փոխադրման պայմանների ու ժամկետների առնչությամբ: AliExpress.com կայքից պատվիրված առաքանիների համար ուղարկող հաճախորդը, ով վճարել է փոստային ծառայության համար, և ում պատկանում է առաքանին՝ մինչև ստացողին հանձնելը, պահանջ կարող է ներկայացնել Չինաստանի փոստին:

Նշենք, որ Հայփոստ ՓԲԸ-ն անում է անհրաժեշտ քայլեր՝ իր հաճախորդներին լավագույնս սպասարկելու, փոստփոխանակումը ժամանակին իրականացնելու համար: Մեր հաճախորդները, առաքանիների հետևելու համար, կարող են մուտք գործել Հայփոստի պաշտոնական կայք՝ www.haypost.am, այնուհետև մուտքագրել միջազգային սահմանված ձևաչափով առաքանիներին հետևման կոդը (այն պետք է բաղկացած լինի 13 նիշից՝ 2լատինատառ + 9 թիվ + 2լատինատառ ձևաչափով (օրինակ՝ XX123456789YY)), կամ դիմել Հայփոստի Կոնտակտային կենտրոն՝ + 37410 514-514 հեռախոսահամարով։

Հավելենք նաև, որ հաճախորդները, առաքանիների՝ Հայաստան ժամանելու, ինչպես նաև փոստային բաժանմունքում գտնվելու մասին, տեղեկանում են նաև SMS-ծանուցման միջոցով»։

Կա՞ պատվերներ կատարելու անվտանգության կանոն․

Համաշխարհային փոստային միության անդամ, այդ թվում նաև Հայփոստը, յուրաքանչյուր պետության տարածքում միջազգային փոստային ծառայությունների համար պատասխանատու է այդ պետության կողմից նշանակված օպերատորը, որի իրավասությունները հստակ սահմանված են ՀՓՄ ակտերով, ինչպես մուտքային այնպես էլ ելքային առաքանիների համար:

Ելքային առաքանիների դեպքում (տվյալ պետության տարածքում ընդունված և այլ պետության տարածքում հանձնման ենթակա) ընդունող նշանակված օպերատորն ինքնուրույն է որոշում առաքանիների միջազգային փոխադրման ուղիներն ու պայմանները՝ կախված իր պետության տարածքում փոստային ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրության և ՀՓՄ ակտերով սահմանված պայմաններից, որոնք էլ արտացոլվում են հաճախորդների հետ կնքվող հրապարակային պայմանագրերի պայմաններում: Մինչև ստացող երկրի մաքսային սահման փոխադրումն իրականացվում է ընդունող երկրի փոստային ծառայության կողմից, իսկ ստացող երկրի նշանակված օպերատորը պատասխանատվություն է ստանձնում մաքսային սահմանին իրեն հանձնված առաքանիների համար»,-նշեց տնօրինության ներկայացուցիչը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ