Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իրանում կորոնավիրուսի պատճառով դպրոցներ ու համալսարաններ են փակվել

Իրանում կորոնավիրուսի պատճառով դպրոցներ ու համալսարաններ են փակվել

1014
0

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Իրանում կորոնավիրուսից երկու քաղաքացի է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Ղոմ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանի հարավում՝ 140 կմ հեռավորության վրա: Ղոմի բնակչությունը կազմում է շուրջ 1 մլն 200 հազար: Նահանգի բոլոր համալսարաններն ու դպրոցներն այսօր փակվել են:

Իրանի առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով հանձնաժողով է ձևավորվել: Ավելի վաղ նաև կասեցվել էին Իրան-Չինաստան-Իրան թռիչքները:

Հ.Գ. Նախօրեին կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով մի հիվանդ է հոսպիտալացվել Թեհրանի «Ֆարմանիե» հիվանդանոցում: Հետազոտություն է իրականացվում, դեռ չի հաստատվել»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ