Գլխավոր էջ Օրվա թեման Առաջին դաշտան․ սթրես, խանգարումներ, խնդիրներ

Առաջին դաշտան․ սթրես, խանգարումներ, խնդիրներ

2719
0

Շատ աղջիկներ վախի և անհանգստության զգացումներ են ունենում իրենց առաջին դաշտանի ժամանակ, այն  մեծ մասամբ սխալ ինֆորմացիայի կամ տեղեկությունների պակասի պատճառ է։ Առաջին դաշտան(մենարխե), այն բավականին ծանր ժամանակահատված է դեռահաս աղջիկների համար և այստեղ կարևոր նշանակություն ունի ընտանիքում ճիշտ ինֆորմացիա ստանալը։

«Դաշտանային ցիկլը սթրեսային շրջան է: Այն աղջիկները որոնք ստացել են կրթություն,խոսել են իրենց մայրիկի հետ,այսինքն՝ նախապատրաստվել են, հաճախ առաջին դաշտանային ցիկլի ժամանակ շատ չեն անհանգստանում: Դաշտանի մասին լավ կլինի զրուցել նախքան դաշտանային ցիկլի սկիզբը»,-Medmedia.am-ի հետ զրույցում նշեց գինեկոլոգ Անի Երեմյանը:

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը ամիսը մեկ անգամ ի հայտ է գալիս դաշտանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։ Դաշտանային ցիկլը սկսվում 11-15 տարեկանում, հնարավոր է նաև ավելի վաղ՝10 տարեկանում և ավելի ուշ 17 տարեկանում: Դաշտանային ցիկլ է կոչվում դաշտանի առաջին օրվանից մինչև հաջորդ ցիկլի առաջին օրը ընկած ժամանակահատվածը:Այն տևում է 25-33 օր, բայց տատումները ևս բնորոշ է և խիստ ինդիվիդուալ:

«Սովորաբար ատաջին դաշտանից հետո անհրաժեշտ է որոշ ժամանակ նրա կարգավորման համար:Առաջին դաշտանից հետո ցիկլը լինում է անկանոն և այո՛ դա նորմալ է:Կարգավորումից հետո դաշտանի վերաբերյալ նշում է պետք անել օրացույցի մեջ կամ հեռախոսի հատուկ հավելվածի մեջ: Դաշտանը տևում է 3-5 օր,սակայն նրա տևողությունը ևս կարող է տարբեր լինել: Դաշտանները կարող են լինել մեղմ կամ առատ, իսկ դաշտանային արյան գույնը՝ սկսած բաց կարմիրից մինչև մուգ շագանակագույն: Արյունային արտադրուկի հետ միասին հեշտոցից կարող են արտահոսել նաև մանր մակարդուկներ»,-մանրամասնեց բժշկուհին:

Ի դեպ՝ հերթական դաշտանը կարող է բացակայել, երբ ձվարանները ձվաբջիջ չեն ստեղծում: Դաշտանի բացակայության ամենահաճախ հանդիպող պատճառներն են՝

․սեռահասունությունը դեռ չի կայացել

․հղիություն

․կրծքով կերակրում

․դաշտանադադար (մենոպաուզա):

« Կանանց շրջանում նկատվում է նաև ցավոտ դաշտան: Այն բնորոշվում է փոքր կոնքի շրջանում սուր ընդմիջվող կամ բութ և մշտական ցավերով: Ցավերն երբեմն կարող են տարածվել դեպի մեջքը կամ գոտկային շրջանը: Շատ կանայք դաշտանային ցավերի պատճառով ի վիճակի չեն լինում կատարել սեփական առօրյա գործերը, գնալ աշխատանքի կամ ուսումնական հաստատություն: Շատ դեպքերում էլ դաշտանն ուղեկցվում է արյան մակարդուկներով, որը բնական է, բայց․․․դաշտանի ժամանակ արյան մակարդուկները նորմալ են, բայց եթե դրանք ուղեկցվում են ուժեղ ցավով, սակավ արյունահոսությամբ, իսկ մակարդուկների չափերն էլ գնալով մեծանում են, ապա դա կարող է խոսել կնոջ մոտ առկա այլ հիվանդությունների մասին»,-ասաց մեր զրուցակիցը ու հավելեց, որ դաշտանի ժամանակ առատ արտադրությունը կարող է պայմանավորված լինել որոշ հիվանդություններով: Օրինակ՝ կնոջ օրգանիզմում ֆիբրոիդների, պոիլպների առկայությամբ, ձվազատման խանգարմամբ, վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներով, եւ շատ հազվադեպ՝ արգանդի վզիկի քաղցկեղով: Այս պարագայում նույնպես անհրաժեշտություն կա դիմել մասնագետի օգնությանը:

Դաշտանային ցիկլի խանգարումները կարգավորելու համար խորհուրդ է տրվում փոխել ապրելակերպը: Առաջին հերթին, մեծացնել ֆիզիկական ակտիվությունը եւ սնվել առողջ:

Այս ամենի մասին հարկավոր է նախապատրաստել այն աղջիկներին, որոնք սեռահասունացման տարիքում են։ Ինչպես մասնագետներն են նշում, այս հարցում մեծ նշանակություն ունեն հատկապես մայրերը։ Նրանք չպետք է ամաչեն, հարկավոր է զրուցել, բացատրել և տեղեկացնել, քանի որ արյունն ինքնին, առաջին հերթին վախ է առաջացնում ու կարող է սթրեսի պատճառ հանդիսանալ։

Ի դեպ՝ երբ կնոջ մոտ բացակայում են ամսականները, առաջին ենթադրությունը, որ գալիս է իր միտքը՝ հղիությունն է։ Սակայն կան դաշտանի բացակայության շատ այլ պատճառներ։ Սա կարող է պայմանավորված լինել հակաբեղմնավորիչներ ընդունելով կամ հորմոնալ ներարկումներ կատարելով։  Այն նաև կարող է կապված լինել ուղեղի ուռուցքի, վահանաձև գեղձի գերակտիվության կամ ձվարանների ֆունկցիայի նվազման հետ։ Իսկ դեռահասի մոտ դաշտանի բացակայության դեպքում անհապաղ հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ