Գլխավոր էջ Նորություններ Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի․ Թե՛ Մարալիկի, թե՛ Գյումրու ծննդատունը գործելու է․...

Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի․ Թե՛ Մարալիկի, թե՛ Գյումրու ծննդատունը գործելու է․ Սոֆյա Հովսեփյան

1855
0

«Երեկ զանգ եմ ստանում: Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը:
« Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը, ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է, աչքի առաջ սարքը կա ասում է չկա »:
Հարցը պարզում եմ մի քանի հոգուց , հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:
Զանգում եմ այդ Գայանե Ավագյանին և հարցիս ի պատասխան առաջին բառը լսում եմ .«վիրահատարանի լամպի մեկ լամպչկան չէր աշխատում» սկսում է այստեղից և այլևս կարկամում եմ հանգիստ խոսել: Այս կնոջ մասին բավականին բաներ լսել էի ՝ անբարեհամբույր վերաբերմունքի, չոր մոտեցումների, «ղասաբի» կեցվածքի հետ կապված և դա առաջին անգամը չէ, ինչպես հասկանում եմ Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների մոտ սա վարքագիծ է:
Իր կերպարին համապատասխան սկսեց ինձ ներկայացնել և ամենածիծաղելին , որ իրենց ուղարկած չափորոշչից դուրս պահանջներ էր (էս անգամ փոխվել էր), որը անգամ Երևանի ծննդատներում չկա , այդ թվում նաև Շիրակի մարզի իրենց շատ սիրելի բաժանմունքում :
Որքան հասկացա փորձում են խնդիրներ ստեղծել, բայց քանի որ որևէ կերպ այս հարցը, բացի հանրայինից չեմ պատկերացնում, մենակ տեղեկացնեմ ՝ ծննդատունը, թե՛ Մարալիկի, թե՛ Գյումրիի գործելու է:
Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի, սա ասում եմ որպես մարզի ընտրված , ժողովրդի քվեն վաստակած պատգամավոր:
Երեկ գրություն եմ ուղարկել նախարարություն արձանագրությունը ստանալու համար և հուսով եմ՝ խելամիտ պատասխան կգա :
Սովորե՛ք , մարդկանց հետ մարդավարի խոսել , այլապես իմ վերաբերմունքը ավելի կփոխվի : Ամեն ինչ կարելի է անել մարդկայնորեն , ողջամիտ բառեր ու վերաբերմունք ընտրելով , բայց չէ՜, ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում հոխորտալու:
Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՜ք, չդաստիարակե՛ք, երկուսն էլ ունեմ կարիքի դեպքում կարող եմ օգնել ձեռք բերեք»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ