Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իրանում 2 մարդու մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս

Իրանում 2 մարդու մոտ հաստատվել է նոր կորոնավիրուս

1111
0

Իրանի իշխանությունները հայտնել են, որ իրենց մոտ արձանագրվել են նոր կորոնավիրուս ունենալու առաջին երկու դեպքերը։ Հաստատված դեպքերից բացի, կան կան կորոնավիրուս ունենալու մեջ կասկածվողներ, որոնք, ըստ իշխանությունների, մեկուսացվել են՝ կարանտինում են։

Վիրուսակիրների վիճակի, նրանց ազգության և վարակվելու մանրամասները չեն հաղորդվում։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր կորոնավիրուսի կասկած կա երկրի կենտրոնում՝ Ղոմ քաղաքում, բնակվող մի քանի մարդու վերաբերյալ։

Իրանը Հայաստանի հարևան պետություններից առաջինն է, որ ազդարարել է իր տարածքում վիրուսակիրներ լինելու մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ