Գլխավոր էջ Նորություններ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում անպատասխան հարցեր կան․ նախարարությունը շարունակում է լռել

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում անպատասխան հարցեր կան․ նախարարությունը շարունակում է լռել

1732
0

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հայտարարություն է տարածել  կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու մասին առողջապահության նախարարության պարզաբանման վերաբերյալ։

«Ըստ առողջապահության նախարարության՝ որոշումն ուղղված է ծառայությունների ինտեգրմանը:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ ՄԻԱՎ վարակով պացիենտներին տրամադրվող երկարատև օգնությունը պահանջում է նրանց համակողմանի և հաջորդական վարման նպատակով համապատասխան ծառայությունների ինտեգրում և համագործակցություն՝ ներառյալ մեկ տեղում ծառայությունների տրամադրումը և տեղեկատվության փոխանակման ու նեղ մասնագիտացված օգնության համար այլ բուժհաստատություններ ուղեգրման գործող արդյունավետ համակարգերը:


Ընդհանուր առմամբ, ինտեգրված ծառայությունները նորամուծություն չեն երկրի առողջապահական համակարգի համար: Երկրում ստեղծվել և գործում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների սերտորեն ինտեգրված համակարգ, որն ապահովում է հիվանդությունների վաղ ախտորոշում, բոլոր կարիք ունեցողներին որակյալ բժշկական օգնության և սպասարկման, արդյունավետ բուժման և բժշկական այլ ծառայությունների տրամադրում:

Հայաստանը հասել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների ինտեգրման այնպիսի մակարդակի, ինչը դժվար է տեսնել ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի արևելյան մասում. սա արձանագրվել է 2016թ. ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի փորձագիտական խմբի առաքելության արդյունքում կազմված զեկույցի մեջ:

Գերազանց ինտեգրում և համագործակցություն է ձեռք բերվել մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների հետ, ինչի շնորհիվ ՀՀ-ում վերացվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը: Այս ամենում իր նշանակալի դերակատարումն ունի ՁԻԱՀ-ի կենտրոնը, որը շարունակում է իր ամենօրյա հետևողական աշխատանքը երկրի այս կարևորագույն ձեռքբերումը պահպանելու ուղղությամբ: Սա միջազգային լավագույն փորձի օրինակներից է:

ՀԱՐՑ. Ո՞ր միջազգային կառույցն է առաջարկել միացնել ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին՝ որպես ինտեգրում և ի՞նչ հիմնավորումով»:

Image may contain: text

Image may contain: text that says 'World Health Organization Europe Compendium of good practices in the health sector response to HIV in the WHO European Region'

Image may contain: text

Image may contain: 1 person

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ