Գլխավոր էջ Նորություններ 2-ամյա երեխան անգիտակից վիճակում սանիտարական ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց

2-ամյա երեխան անգիտակից վիճակում սանիտարական ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց

485
0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա. «Երեխայի մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն: Ըստ հարազատների նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի:

Երեխան անգիտակից վիճակում նախ տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում ստանալով համապատասխան բուժօգնություն երեխան այսօր գիտակցության է եկել: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն:
Շարունակում է գտնվել վերակենդանացման և նյարդավիրաբուժական բաժանմունքների բժիշկների հսկողության ներքո»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ