Գլխավոր էջ Uncategorized ԵՄ-ն նշել է «պատվաստումների անձնագրերի» ներդրման ժամկետը

ԵՄ-ն նշել է «պատվաստումների անձնագրերի» ներդրման ժամկետը

600
0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով ՝ հնարավոր է, որ պատվաստումների հավաստագրերի առկայությունը հիմք հանդիսանա երրորդ երկրներից ԵՄ մուտք գործելու համար:

Կանցլերի խոսքով՝ ԵՄ երկրների ղեկավարները համաձայնության են եկել պատվաստումների հավաստագրերի ներդրման անհրաժեշտության շուրջ: Դրանք պատրաստ կլինեն 3 ամսվա ընթացքում:

«Մենք բոլորս միակարծիք էինք, որ դա մեզ պետք է: Տեխնիկական հարցերը կմշակվեն Եվրահանձնաժողովի կողմից: Եվրահանձնաժողովին անհրաժեշտ է շուրջ երեք ամիս` տեխնիկական խնդիրները լուծելու համար», – ասել նա կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարին նվիրված ԵՄ երկրների ղեկավարների հանդիպումից հետո:

Նրա խոսքով՝ Գերմանիայում արդեն որոշում է կայացվել նման հավաստագրեր պատրաստելու մասին:

Միևնույն ժամանակ, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերի ներդրման թեմայի շուրջ մի շարք խնդիրներ մնում են չլուծված:

Մասնավորապես, ԵՄ ղեկավարները դեռ չեն պայմանավորվել, թե դրանք երբ են մտնելու ուժի մեջ, ինչպես նաև, թե ինչ նպատակներով են դրանք օգտագործվելու։ Միշելը հույս է հայտնել, որ այս հարցում առաջընթաց կգրանցվի մարտին կայանալիք ԵՄ հաջորդ գագաթնաժողովում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ