Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահին

601
0

խատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահ Յոնգ-Իկ Կիմին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի պատվիրակությունը, որի շնորհիվ էլ կազմակերպվել է հայկական պատվիրակության այցը Կորեա:

Յոնգ-Իկ Կիմը խոսել է նման փոխանակման ծրագրերի և միջոցառումների կարևորության մասին, հաշվի առնելով այն, որ Կորեայի առողջապահական ապահովագրական համակարգը ձևավորվելով 1977 թվականին` մեծ հաջողություններ է գրանցել և օրինակելի է աշխարհի շատ երկրների համար:

Նա նշել է, որ կորեական կողմն ուրախ է կիսվելու իրենց փորձով այլ երկրների քաղաքական գործիչների, պատգամավորների և ոլորտի ներկայացուցիչների հետ:

Նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և փորձի փոխանակման համար:

«Այն երկրների համար, որոնք նոր են սկսում նման բարեփոխումների ճանապարհով գնալ` Կորեայի փորձը շատ կարևոր և օգտակար է», — ասել է նա և հավելել, որ Հայաստանը ևս ընտրել է այդ ճանապարհը և գտնվում է հանրային առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման սկզբնական փուլում:

Կողմերը կարևորել են նաև փորձագետների փոխանակությունը երկրների միջև և պայմանավորվածություն ձեռք բերել ապագա համագործակցության համար:

Համաշխարհային բանկի պատվիրակության ղեկավար Ադաննա Ճուկվուման ընդգծել է երկրների միջև երկխոսության ստեղծման կարևորությունն արդեն կայացած համակարգերի մասով և ավելացրել, որ Համաշխարհային բանկը նույնպես շարունակելու է աջակցել Հայաստանին` բարեփոխումների մասով:

Հանդիպման վերջում նախարար Արսեն Թորոսյանը կորեացի փորձագետներին հրավիրել է այցելել Հայաստան` ուսումնասիրելու վերջին տարիներին իրականացված աշխատանքները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ