Գլխավոր էջ Նորություններ Pfizer-ի պատվաստանյութը 94% արդյունավետություն է ցույց տվել 1,2 մլն մարդու տվյալների ուսումնասիրության...

Pfizer-ի պատվաստանյութը 94% արդյունավետություն է ցույց տվել 1,2 մլն մարդու տվյալների ուսումնասիրության արդյունքում

846
0
(FILES) In this file photo taken on November 23, 2020 This illustration picture shows a syringe and a bottle reading "Covid-19 Vaccine" next to the Pfizer company logo. - The US plans to distribute 6.4 million doses of the Pfizer-BioNTech Covid-19 vaccine after it is cleared for emergency use, officials said November 24, 2020. That could start happening shortly after December 10, when a committee of the Food and Drug Administration meets to decide on whether to green light the medicine. (Photo by JOEL SAGET / AFP)

Pfizer և BioNTech ընկերությունների համատեղ պատվաստանյութը 94% արդյունավետություն ունի կորոնավիրուսի դեմ։ The Guardian պարբերականի հաղորդմամբ՝ սա բացահայտվել է աշխարհում ամենամասշտաբային հետազոտության արդյունքում, որը կատարվել է Իսրայելում։

Մինչ այժմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տվյալների մեծ մասը հիմնված էր վերահսկվող կլինիկական փորձարկումների վրա։ Սակայն Իսրայելում կատարված հետազոտությունը առաջինն է, որ հիմնված է իրական աշխարհից վերցված, տարբեր փոփոխականներով արդյունքների վրա։

Իսրայելում ուսումնասիրել են 1 միլիոն 200 հազար պատվաստվածների տվյալները։ Պարզվել է, որ պատվաստանյութի 2 դեղաչափերն ունեն 94% արդյունավետություն բոլոր տարիքային խմբերի համար։ Իսկ մեկ դեղաչափի արդյունավետությունը կազմել է 57%։

Հետազոտության արդյունքում նաև պարզվել է, որ պատվաստանյութն արդյունավետ է նաև Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մուտացիայի դեմ։ Հետազոտողները հայտնել են, որ չեն կարող արդյունավետության հստակ աստիճան նշել, սակայն ուսումնասիրության պահին բրիտանական շտամը Իսրայելում կորոնավիրուսի գերիշխող տարբերակն էր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ