Գլխավոր էջ Նորություններ Նյու Յորքում կորոնավիրուսի նոր տարբերակ Է հայտնաբերվել

Նյու Յորքում կորոնավիրուսի նոր տարբերակ Է հայտնաբերվել

421
0

Նյու Յորքում տարածվում Է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տարբերակը, որի մուտացիան, հնարավոր Է, կարող Է նվազեցնել պատվաստանյութերի արդյունավետությունը: Այդ մասին  գրում Է New York Times թերթը՝ վկայակոչելով Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Կոլումբիայի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները: Բժիշկները նոր տարբերակին տվել են B.1.526 անվանումը:

Առաջին անգամ այն հայտնաբերել են դեռ նոյեմբերին, իսկ փետրվարի կեսերին այն արդեն բավականին լայն տարածում Է ստացել: «Մենք դիտարկում ենք Ուեսթչեսթերում, Բրոնքսում, Կուինսում եւ Մանհեթենի ստորին հատվածում, ինչպես նաեւ Բրուքլինում արձանագրված դեպքերը: Ուստի պարզվում Է, որ այն լայնորեն տարածված Է: Դա եզակի բռնկում չԷ»,-ասել Է Կոլումբիայի համալսարանի Aaron Diamond AIDS հետազոտական կենտրոնի տնօրեն Դեւիդ Հոն: Գիտնականներն այն կարծիքին են, որ կորոնավիրուսի տարբերակի՝ Նյու Յորքում հայտնաբերված մուտացիաները նման են ավելի վաղ ուրիշ երկրներում, այդ թվում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, հայտնաբերվածներին: Աշխարհում արդեն հայտնաբերել են SARS-CoV-2-ի բազմաթիվ հիմնամանրԷներ, որոնցից մի քանիսը՝ բրիտանականը, հարավաֆրիկյանը եւ բրազիլականը, հատուկ վտանգ են ներկայացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ