Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի թեթև ընթացքից հետո իմունիտետը կարող է չպաշտպանել կրկնակի վարակումից

Կորոնավիրուսի թեթև ընթացքից հետո իմունիտետը կարող է չպաշտպանել կրկնակի վարակումից

424
0

Կորոնավիրուսի թեթեւ ընթացքից հետո իմունիտետը կարող է չպաշտպանել կրկնակի վարակումից:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Communication ամսագրում, մասնակցել են SpaceX ընկերության 4300 աշխատակիցներ: Նրանց միջին տարիքը՝ 32 տարեկան, մեծ մասը տղամարդիկ են (84%): Բոլոր կամավորներն ամեն ամիս կորոնավիրուսի թեստավորում են անցել ապրիլից հունիս ամիսներին: Հետազոտության համահեղինակն է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը:

Այդ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 120 մարդ, հետագայում բոլորի մոտ հակամարմիններ են հայտնաբերել: Մասնակիցներից կեսից շատի մոտ՝ 61 տոկոս, վարակն առանց ախտանիշների է անցել, մնացած բոլորի մոտ՝ թեթեւ ընթացք է ունեցել:

«Վարակի թեթը ընթացքը կարող է միայն թույլ, վատ ֆունկցիոնալության հակամարմիններ առաջացնել: Հակառակը, բարձր վիրուսային ծանրաբեռնվածությամբ վարակումը կարող է հանգեցնել կայուն հումորալ իմունիտետի գեներացման»,-հայտնել են հետազոտության հեղինակները:

Գիտնականների խոսքով՝ այդ եզրակացությունները ցույց են տալիս նման պացիենտների համար առջնահերթ կարգով պատվաստման անհրաժեշտությունը, քանի որ նրանք հատկապես խոցելի են կրկնակի վարակի դեմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ