Գլխավոր էջ Նորություններ Pfizer-ի պատվաստանյութի մեկ չափաբաժինը 62 տոկոսով արդյունավետ Է ծանր COVID-19-ի դեմ

Pfizer-ի պատվաստանյութի մեկ չափաբաժինը 62 տոկոսով արդյունավետ Է ծանր COVID-19-ի դեմ

567
0

Pfizer եւ BioNTech ընկերությունների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել, որ այն 92 տոկոսով արդյունավետ Է երկու չափաբաժին ներարկելուց հետո ծանր հիվանդությունները կանխելու համար եւ 62 տոկոսով՝ առաջինից հետո, իսկ մահվան դեպքերը կանխելու համար ենթադրյալ արդյունավետությունը կազմել Է 72 տոկոս: Այդ մասին հաղորդել Է New England Journal of Medicine հանդեսը:

Փորձարկումները վկայում են, որ պատրաստուկը միեւնույն արդյունավետությունն ունի ինչպես 70-ից բարձր տարիքի մարդկանց մոտ, այնպես Էլ երիտասարդների մոտ:

Պատվաստանյութը փորձարկվել Է Clalit հետազոտական ինստիտուտի եւ Իսրայելի Բեն-Գուրիոնի անվան համալսարանի կողմից, հետազոտության ժամանակ գործի Է դրվել Է 16 եւ ավելի բարձր տարիքի գրեթե 600 հազար մարդ:

Երկու բժիշկ, Associated Press-ի համար մեկնաբանելով հետազոտության արդյունքները, կարծիք են հայտնել, որ նոր տվյալները կարող են խթանել պատվաստանյութի երկրորդ չափաբաժնի ներարկումը հետաձգելու հարցի քննարկումը:

Արդեն այդպես Է փորձում անել Մեծ Բրիտանիան, որը երկրորդ ներարկումը հետաձգում Է առաջինից հետո մինչեւ 12 շաբաթ ժամկետով՝ ապահովելու համար մեծ քանակությամբ մարդկանց պաշտպանության որոշակի մակարդակը: Ֆրանսիայում երկուսի փոխարեն մեկ չափաբաժին են ներարկում այն մարդկանց, որոնք արդեն հիվանդացել են COVID-19-ով, որպեսզի հավասարակշռեն պատրաստուկի մատակարարման սահմանափակումները եւ ավելացնեն պատվաստվողների թիվը, նշում Է գործակալությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ