Գլխավոր էջ Uncategorized Ավստրիայի կանցլերը կողմ է «կանաչ COVID անձնագրեր» ծրագրին

Ավստրիայի կանցլերը կողմ է «կանաչ COVID անձնագրեր» ծրագրին

509
0

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ասել է, որ Եվրոպայում կորոնավիրուսի «կանաչ անձնագրի» ներդրումը հնարավորություն կտա քաղաքացիներին նորից ճանապարհորդել ԵՄ երկրներում: Այս մասին ասվում է քաղաքական գործչի տեսանյութում, որը տեղադրվել է Twitter-ի իր էջում: Կուրցն առաջարկել է նման փաստաթուղթ տրամադրել COVID-19-ի դեմ պատվաստված, արդեն վարակված և բացասկան թեստ ունեցող անձանց: Ըստ նրա՝ դա թույլ կտա վերադառնալ համեմատաբար նորմալ կյանքի:

«Իսրայելում կա նման համակարգ, ուստի ես ակնկալում եմ, որ մենք այն կիրականացնենք Եվրոպայում», – հավելել է քաղաքական գործիչը:

Կանցլերը մտադիր է իր առաջարկի մասին հայտարարել առաջիկա ԵՄ գագաթնաժողովում:

«Ես այս առաջարկը կներկայացնեմ ԵՄ խորհրդում, ես արդեն զրուցել եմ շատ գործընկերների հետ, ովքեր կաջակցեն այս ծրագրին: Մասնավորապես, սա թվային լուծում է, այսինքն ՝ բոլորը պետք է հնարավորություն ունենան ստուգել իրենց տվյալները սմարթֆոնից՝ այդպիսով ապրելով համեմատաբար նորմալ կյանք»,- ասել է քաղաքական գործիչը։

Եթե ​​ԵՄ-ն իրեն չլսի, Կուրցը խոստացել է Ավստրիայում ներդնել «կանաչ COVID անձնագրեր» և հարևան երկրներին հրավիրել մասնակցել այս նախագծին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ