Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսային վարակը կարող է ուղեղի վնասման հանգեցնել

Կորոնավիրուսային վարակը կարող է ուղեղի վնասման հանգեցնել

736
0

Մասնագետներն արդեն վաղուց են խոսում այն ​​մասին, որ կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել ուղեղի համար: Կապիկների վրա վերջերս արված փորձերը ցույց են տվել, որ երբեմն վիրուսն ուղեղի բորբոքման եւ սպիտակուցային կուտակումների ձեւավորման է հանգեցնում, որոնք կապված են դեմենցիայի եւ պարկինսոնիզմի հետ, պարզել են Ռեյսվեյքի Պրիմատների կենսաբժշկական հետազոտությունների կենտրոնի գիտնականները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գիտնականները փորձում էին հասկանալ` արդյո՞ք վիրուսն ունակ է ուղղակիորեն մտնել ուղեղի բջիջներ եւ խափանումներ առաջացնել դրանց աշխատանքում: 2 շաբաթ շարունակ մասնագետները հետեւել են վարակի ընթացքին եւ ուղեղի փոփոխություններին SARS-CoV-2-ով վարակված կապիկների մոտ:

Պարզվել է, որ վիրուսն իսկապես ներթափանցել է ուղեղի տարբեր շրջանների բջիջների մեջ. վիրուսի հետքերը կարելի էր գտնել փոքր ուղեղի, շարժիչային կեղեւի եւ հիպոկամպի մեջ:

Ավելին, վիրուսը միշտ ուղեղի հյուսվածքի բորբոքում եւ Լյուի մարմինների (պարկինսոնիզմին եւ ծերունական տկարամտությանը բնորոշ սպիտակուցային կուտակումներ) առաջացում է հրահրել: Lյուի մարմինները նկատվում էին նույնիսկ այն ժամանակ, երբ նեյրոդեգեներատիվ փոփոխությունների արտաքին դրսեւորումներ չկային:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ