Գլխավոր էջ Գլխավոր Կառավարությունում որոշեցին աջակցել որդեկորույս ծնողներին. Ովքե՞ր կօգտվեն նախագծից

Կառավարությունում որոշեցին աջակցել որդեկորույս ծնողներին. Ովքե՞ր կօգտվեն նախագծից

357
0

Այսօր՝ փետրվարի 25-ին, Կառավարության հերթական նիստում որոշեցին աջակցել որդեկույս ծնողներին։ Նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների՝ կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը, նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ և նրանց համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները՝ հնարավորություն տալով Արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունից»,-հայտնեց նախարարը:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ