Գլխավոր էջ Նորություններ Կնոջ մազերը սկսել են թափվել կորոնավիրուսով վարակման պատճառով

Կնոջ մազերը սկսել են թափվել կորոնավիրուսով վարակման պատճառով

214
0

Անգլիական Դեւոնշիր կոմսության Թոթնես քաղաքի 45-ամյա բնակչուհի Էբի Ռիդը կորցրել է մազերը կորոնավիրուսով վարակման պատճառով, հայտնում է Devon Live-ը:

Էբին COVID-19-ով վարակվել էր անցյալ տարվա մարտին`իր երկու դստրերի մոտ կորոնավիրուսի ախտորոշումից հետո: Ի տարբերություն երեխաների` կնոջ մոտ տարածված ախտանիշներ` հազ, ուժեղ հոգնածություն եւ շնչառության հետ կապված խնդիրներ, չեն եղել: Սակայն մի քանի շաբաթ անց նրա գլխի վրա մի քանի ճաղատ հատված է հայտնվել:

«Մազերս փնջերով սկսեցին թափվել: Ես սարսափելի տխրեցի եւ ինձ շատ ճնշված էի զգում: Ես ինձ անհրապույր էի զգում»,- ասում է Էբին:

Նա չգիտեր տարած կորոնավիրուսի այդպիսի հետեւանքների մասին, ուստի որոշեց հետազոտություններ փնտրել ինտերնետում: Մի հոդվածում նա կարդաց, որ COVID-19 տարած կանանց 22 տոկոսի մոտ մազաթափություն է լինում:

«Ես ամբողջությամբ ճաղատ չդարձա,- ասել է նա,- եւ ընդամենը երկու ճաղատ հատված ունեցա գլխիս»:

Բժիշկը նրան խորհուրդ տվեց կորտիկոստերոիդների վրա հիմքով քսուք քսել, որն օգտագործվում է մաշկի ցաների ու դերմատիտի բուժելու համար, մազաթափության տարածքում: Այդ բուժումն արդյունավետ էր, եւ վեց ամիս անց նրա մազերը սկսեցին վերականգնվել: Կինը փոխեց նաեւ իր սննդակարգը` բացառելով հացն ու կաթնամթերքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ