Գլխավոր էջ Նորություններ Վրաստանը բացում է օդային սահմանը Հայաստանի քաղաքացիների համար ՊՇՌ թեստի բացասական արդյունքի...

Վրաստանը բացում է օդային սահմանը Հայաստանի քաղաքացիների համար ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում

533
0

Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի քաղաքացիները մարտի 1-ից կկարողանան Վրաստան այցելել ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում, որը պետք է անցկացվի վերջին 72 ժամվա ընթացքում: Այս մասին հաղորդում է «Эхо Кавказа»-ն։

Վրաստանում գտնվելու երրորդ օրը նրանք ստիպված կլինեն կրկնակի թեստավորում անցնել իրենց հաշվին։

Ինչպես պարզաբանել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խոսքը օդային ճանապարհով Վրաստանի սահմանը հատելու մասին է: Ցամաքային սահմաններն օտարերկրացիների համար շարունակում են փակ մնալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ