Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս բարելավել տեսողությունն օրական 3 րոպեով

Ինչպե՞ս բարելավել տեսողությունն օրական 3 րոպեով

418
0

Օրական ընդամենը 3 րոպե նվիրելով պարզ վարժություններին` դուք կարող եք զգալի բարելավել ձեր տեսողությունը, կարծում է ակնաբույժ Ռուի Հիրամացը, հայտնում է abc.es-ը:

Մասնագետի կարծիքով` աչքերն անհրաժեշտ է պարբերաբար մարզել: Առաջին մեթոդը Գաբորի կետային վարժություններն են, որոնք իրենցից տարբերություններ գտնելու հատուկ պատկերներ են ներկայացնում: Այդ վարժությունները պետք է կատարվեն օրական ընդամենը 3 րոպե, իսկ առաջին փոփոխությունը նկատելի կլինի երկու շաբաթ անց:

Երկրորդ մեթոդը ջերմային թերապիան է: Անհրաժեշտ է սրբիչ վերցնել, թրջել այն եւ 30-40 վայրկյան տաքացնել միկրոալիքային վառարանում: Տաք կտորը պետք է դնել փակ կոպերի վրա եւ սպասել, մինչեւ այն սառի:

Մասնագետի երրորդ ​​խորհուրդը պարբերաբար սպանախ օգտագործելն է, որն օգնում է կանխել կատարակտը եւ դեղին կետի դեգեներացիան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ