Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է ջերմաստիճանն ազդում կորոնավիրուսի տարածման վրա

Ինչպե՞ս է ջերմաստիճանն ազդում կորոնավիրուսի տարածման վրա

227
0

Օդի ջերմաստիճանն ուղղակիորեն ազդում է SARS-CoV-2 կորոնավիրուսի փոխանցման հավանականության վրա, պարզել են Լուիսվիլի համալսարանի, Ջոնս Հոփքինսի համալսարանի եւ ԱՄՆ Պաշտպանության նախարարության արհեստական ​​բանականության միացյալ կենտրոնի գիտնականները:

Հետազոտությունը, որը հրապարակվել է PLOS ONE ամսագրում, համեմատել է ցածր ջերմաստիճանի մասին տվյալները եւ COVID-19-ով վարակման գրանցված դեպքերը Հյուսիսային կիսագնդի 50 երկրում 2020 թվականի հունվարի 22-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում: Պարզվեց, որ օդի ջերմաստիճանի բարձրացման հետ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի աճը նվազում է: Օրինակ, 0-ից 37 աստիճանի դեպքում 1.8 աստիճանով բարձրացումը 1 տոկոսով նվազեցնում է նոր վարակների աճը:

Գիտնականների խոսքով` ամռան ամիսներին կորոնավիրուսի, ինչպես նաեu շնչառական այլ սեզոնային վիրուսների փոխանցումը դանդաղում է: Սակայն վիրուսի տարածման վրա նաեւ այլ գործոններ են ազգում, այդ թվում` սոցիալական մեկուսացումը եւ հեռավորությունը:

Հայտնի է, որ 2020-ի ամռան ամիսներին ԱՄՆ-ում դեպքերի աճ էր գրանցվել, սակայն գիտնականները կարծում են, որ եթե այդ ամիսներին օդի ջերմաստիճանն ավելի ցածր լիներ, նոր դեպքերն ավելի շատ կլինեին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ