Գլխավոր էջ Նորություններ Ստիպված կլինե՞նք ամբողջ կյանքում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Ստիպված կլինե՞նք ամբողջ կյանքում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

221
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը, ամենայն հավանականությամբ, կդառնա սովորական երեւույթ աշնանը եւ ձմռանը: Նման կարծիք են հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարության նախարարները եւ այլ անդամներ, հաղորդում է The Daily Mail-ը:

Գիտնականները դեռ չգիտեն՝ որքան երկար է պահպանվում կորոնավիրուսի դեմ իմունիտետը, որը հայտնվում է պատվաստանյութի շնորհիվ:

Բրիտանական No10 68 էջանոց փաստաթղթում ասվում է, որ պատվաստանյութերի մեծամասնության պաշտպանությունը ժամանակի ընթացքում թուլանում է: Բացի այդ, կարող են վիրուսի նոր տարբերակներ հայտնվել, որոնց դեմ առկա պատվաստանյութերը կարող են քիչ արդյունավետ լինել: Նման խնդիր արդեն նկատվում է. պատվաստանյութերն արդյունավետ են Մեծ Բրիտանիայում տարածված շտամի դեմ, սակայն քիչ արդյունավետ՝ այսպես կոչված հարավաֆրիկյան շտամի դեմ:

Բրիտանիայում ծրագրում են կրկին պատվաստել բնակչությանն այս տարվա աշնանը: Իսկ երկարաժամկետ հեռանկարում շատ մասնագետների գնահատմամբ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կդառնա մարդկանց կյանքի մի մասը. ժամանակ առ ժամանակ նրանք ստիպված կլինեն վերապատվաստվել այդ վիրուսի դեմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ