Գլխավոր էջ Օրվա թեման «Ունեցել եմ պացիենտներ, ովքեր դարձել են հաջողակ գործարարներ»․ հիպնոսը՝ խաղամոլություն է բուժում

«Ունեցել եմ պացիենտներ, ովքեր դարձել են հաջողակ գործարարներ»․ հիպնոսը՝ խաղամոլություն է բուժում

2833
0

Խաղամոլություն (նաև՝ լուդոմանիա, գեմբլինգ-կախվածություն)` ՀՄԴ (Հիվանդությունների միջազգային դասակարգում) 10-ում F63.0 ենթախմբում գրանցված հիվանդություն, ադիկտիվ վարքի տարատեսակ։ Խաղամոլությամբ տառապող մարդիկ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց «ես»-ը հասարակության մեջ, տեղի է ունենում անձի դեգրադացիա։ Նման մարդկանց համար իրենց ստանձնած սոցիալական դերերը (ծնող, երեխա, աշխատակից և այլն) ժամանակի ընթացքում մղվում են երկրորդ պլան․ գերակշռում է մոլախաղերի հանդեպ թուլությունը։ Արդիական հարց է․ բուժվու՞մ է կախվածությունը, հնարավո՞ր է վերջնականապես ազատվել այդ մոլուցքից։

Թեմայի շուրջ Medmedia.am-ը զրուցել է հոգեբան, հիպնոլոգ, դոցենտ Հակոբ Դաշյանի հետ ու փորձել գտնել այդ հարցի պատասխանը։

Մասնագետի գնահատականներով՝ խաղամոլությունը ,դա կախվածության ,մոլուցքների տեսակ է,որտեղ մարդը ընկնում է մի այնպիսի վիճակի մեջ,որում չի կարողանում վերահսկել իրեն,կորցնում է  «ես»-ը։ Մարդը կտրվում է իրականությունից։

«Խաղամոլը զգում է ,որ ինքը մոլուցքով է կամ կախվածություն ունի ,գրեթե ,միայն այն ժամանակ,երբ արդեն գումար կամ էլ ոչինչ չունի խաղալու։ Բայց երբ գումար է հայթհայթում, ամեն բան մոռանում է,իր սոցիալական վիճակը ,ընտանիքը,երեխաներին ,ազգը ,տունը ,ամեն սրբություն։ Մթագնում է ուղեղը և միայն ձգտում խաղի, ե՞րբ սկսի խաղալ, ե՞րբ խաղադրույք անի ,որ հանգստանա»,-ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ խաղերով տարված անձը այլևս չի մտածում, որ վերջին լուման անգամ պարտվում է ,ուղղակի արգելափկվում է գիտակցությունը։

«Ասեմ ,որ նրանք շատ վարպետորեն ստում են, այն աստիճանի վարպետորեն, որ անգամ շատ բժիշկներ,հոգեբաններ չեն կարողանա զանազանել             ՝ ստու՞մ են, թե՞ իրականությունն են ասում։ Շատ համոզիչ խոսք ունեն, լիդերներ են, հայացքից երբեք չես հասկանա ,որ նա մոլուցքով է տառապում։ Ինքնավստահ են և իրենց թվում է, որ երբ ցանկանան կդադարեցնեն խաղալը»։

Մեր այն հարցին, թե Հայաստանում շա՞տ են դիմում խաղամոլությամբ տառապող մարդիկ, որպեսզի բուժվեն, մեր զրուցակիցը նշեց, որ իր մեթոդը դեռ նոր է մեր երկրում․

«Դիմում են այո, ճիշտ է Հայաստանում իմ այս մեթոդը կարելի է ասել նոր է, դեռ այնքան էլ շատ կիրառություն չունի ,բայց իմացողը դիմում է ։ Կարելի է ասել ,որ լավագույն բուժման մեթոդն է հիպնոսի օգնությամբ բուժելը,առանց դեղորայք օգտագործելու։ Քանի որ միայն հիպնոս վիճակում է հնարավոր աշխատել մարդու ենթագիտակցության հետ ,որտեղ թաքնված են մարդու բոլոր խնդիրները,անգամ այն խնդիրները ,որը մարդը դեռ չի զգացել»,-ասաց պարոն Դաշյանը։

Ի դեպ, շատերս ենք լսել, որ խաղամոլները դիմում են մասնագետների օգնությանը, բուժման կուրս են անցնում, սակայն որոշ ժամանակ անց, կրկին հայտնվում են նույն ճիրանում։

« Եղեկ են դեպքեր ,երբ որոշ ժամանակ ազատվել են այդ խնդրից, բայց հետո, երբ համոզված են եղել որ կկարողանան էլի թողնել խաղը ,սկսել են խաղալ ու նորից կառչել են այդ վիճակից։ Կրկնակի բուժում են ստացել։ Բայց ասեմ, որ այդպիսի դեպքերը շատ քիչ են,քանի որ մարդը բուժվելուց հետո ,արդեն սթափ վիճակում է, լիովին փոխվում է ,վիրտուալ, երազկոտ վիճակից դուրս է գալիս ,հասկանում ,որ ինչ ճահճից է դուրս եկել, էլ երբեք մոտ չի գնա այդ մոլախաղերին։ Նա սկսում է գիտակցել իրականությունը։ Ասեմ, իմ պացիենտների հետ ես գրեթե միշտ կապի մեջ եմ լինում։ Կան պացիենտներ, որոնք արդեն լավ գործարար են դառել ,լավ ծրագրավորողներ, գտել են կյանքում իրենց տեղը, վերադարձրել ու երջանկացրել իիենց ընտանիքներին»։

Շատ դեպքերում, խաղամոլությամբ տառապող մարդիկ դիմում են ինքնավնասման, մեր զրուցակիցը փաստեց, որ հարազատներին ֆիզիկապես վնասելը հիմնկանում չի լինում,վնասում են հոգեպես ,ֆինանսապես, սակայն կարող են վնասել իրենք իրենց։

«Խաղամոլությամբ տառապող մարդիկ գնում են ինքնխեղման ու ինքնսպանության ։Դա պատահում է այն դեպքերում, երբ արդեն գիտակցում են ,որ ամեն բան կորցրել են ու հետ բերելու ճանապարհ չեն գտնում (նկատի ունեմ ,ընտանիք,տուն ,սեր ,երեխա, անուն,հեղինակություն)»։

Ի դեպ՝ խաղամոլության «խորամանկությունը» կայանում է նրանում, որ այդ վիճակում գտնվող մարդիկ, չկրելով որևէ ֆիզիոլոգիական վնաս, մտածում են, որ այն այդքան էլ մեծ խնդիր չէ, ինչպես  օրինակ՝ թմրամոլությունը և ալկոհոլիզմը։ Իրականում դա այդպես չէ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բոլոր տեսակի կախվածություններից ռեցիդիվների (կրկնվողականությամբ) թվով խաղամոլությունը առաջին տեղերում է։

ՍՅՈՒԶԻ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ