Գլխավոր էջ Նորություններ 16 տարեկանից բարձր իսրայելցիների ավելի քան 70%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

16 տարեկանից բարձր իսրայելցիների ավելի քան 70%-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

224
0

16 տարեկանից բարձր իսրայելցիների ավելի քան 70%-ը ստացել է COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութը: Այս մասին, MigNews-ի հաղորդմամբ,  այսօր հայտարարել է առողջապահության նախարար Ջուլիա Էդելշտեյնը:

Ըստ նրա, 4 մլն 456 000 քաղաքացի ստացել է առնվազն մեկ դեղաչափ, որից 3,076,000-ն արդեն ստացել է երկրորդ դեղաչափը:

Չնայած պատվաստումների արշավին՝ Էդելշտեյնին անհանգստացնում է առաջիկա Պուրիմ տոնը:

«Մենք պնդելու ենք գիշերային պարետային ժամ մտցնել և զգալիորեն կրճատել հասարակական տրանսպորտի օգտագործումը Պուրիմի ժամանակ», — ընդգծել է առողջապահության նախարարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ