Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կտրուկ նվազեցնում են հոսպիտալացման ռիսկը

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կտրուկ նվազեցնում են հոսպիտալացման ռիսկը

232
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը զգալիորեն նվազեցնում են հոսպիտալացման վտանգը COVID-19-ի պատճառով: Օրինակ, BioNTech/Pfizer պատվաստանյութը նվազեցնում է այդ ռիսկը 85 տոկոսով, իսկ AstraZeneca դեղամիջոցը` 94 տոկոսով, պարզել են մասնագետները Շոտլանդիայից:

Ըստ dw.com-ի` շոտլանդացի հետազոտողները պարզել են, որ գերմանական BioNTech-ի եւ ամերիկյան Pfizer-ի կողմից համատեղ մշակված պատվաստանյութի հենց առաջին դեղաչափը 85 տոկոսով նվազեցնում է հոսպիտալացման ռիսկը պատվաստումից հետո չորրորդ շաբաթվա ընթացքում: Իսկ բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի դեղամիջոցը 94 տոկոսով է նվազեցնում այդ ռիսկը:

Այս տվյալները, ըստ գիտնականների, հիմք են տալիս լավատեսական տրամադրվածության եւ բնակչության պատվաստման գործընթացի արագացման համար:

Ըստ գիտնականների` յուրաքանչյուր հինգերորդ շոտլանդացին (21 տոկոս) արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. մոտ 650.000 մարդ օգտագործել է BioNTech/Pfizer-ի դեղամիջոցը, իսկ 490.000 մարդ` AstraZeneca-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ