Գլխավոր էջ Նորություններ Կեսարյան հատումների թիվը մտահոգիչ է․ նախարար

Կեսարյան հատումների թիվը մտահոգիչ է․ նախարար

574
0

Կեսարյան հատումների անհարկի աճող տոկոսի հիմնախնդիրը ամբողջ բժշկական և առողջապահական հանրույթի ուշադրության կարիքն ունի։ Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր քաղաքականությունը և հանրային հաղորդակցումն այս հարցում պետք է կրկին լինի ապացուցողական։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք և չանցնենք ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող 15% շեմը»,- նշել է նախարարը:

Հավելենք, որ 2000-ին ՀՀ-ում կեսարյան հատումները կազմել են ընդհանուր ծննդաբերությունների ընդամենը 7.2%-ը: 2018-ին այդ թիվը կտրուկ աճել էր՝ հասնելով 32.5%-ի:

Կեսարյան հատումը համարվում է մեծ խոռոչային վիրահատություն և, ինչպես ցանկացած նման վիրահատություն, կարող է ունենալ բոլոր հնարավոր հետվիրահատական բարդությունները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ