Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Իշխող տգիտության հետ բանակցել և քննարկել որևէ բան` անհնար է

Իշխող տգիտության հետ բանակցել և քննարկել որևէ բան` անհնար է

2033
0

« Այսօր պետք է տեղի ունենար առողջապահության նախարարության և որոշ հասարակական կազմակերպությունների հանդիպում-քննարկումը` բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման թեմայով:

Հենց սկզբից նշեմ, որ ոչ ես, ոչ էլ իմ ներկայացրած կազմակերպությունը այդ պլանավորման մեջ որևէ մասնակցություն չենք ունեցել և որևէ կերպ չենք հանդիսացել բանակցող կողմ, քանի որ իշխող տգիտության հետ բանակցել և քննարկել որևէ բան` անհնար է:  Սա այն հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչներն են, որոնց ղեկավարները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի գովերգեն գործող իշխանություններին:
Եվ ուրեմն, մեր սիրելի հասարակական կազմակերպությունները գնում են հանդիպման և պարզվում է, որ իրենց չեն ընդունելու, քանի որ նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը (ով պետք է անց կացներ քննարկումը) զբաղված է:

Իհարկե, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հանձնվում և պնդում են, որ իրենց ընդունի այլ փոխնախարար, բայց ոչ մեկը չի համաձայնվում… և այդ ժամանակ, քննարկմանը նախապատրաստած, իրենց հետ ԶԼՄ բերած կազմակերպությունների ղեկավարները փորձելով փրկել դրությունը, սկսում են պնդել, որ գոնե հանդիպում լինի Ալեքսանդր Բազարչյանի հետ… բայց… կրկին ապարդյուն, որովհետև նույնիսկ նա չի ուզում ընդունել կազմակերպությունների ղեկավարներին… և այսպես, օդում կախված վիճակում սկսեցին իրենց աշխատանքային շաբաթը իշխանամետ առողջապահական հասարակական կազմակերպությունները… печалька

Ասածս ի՞նչ է… հարգելի առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, եթե ձեզ թվում է, որ գովերգելով իշխանություններին ձեզ ինչ-որ մեկը ինչ-որ կշիռ ունեցող կառույցի տեղ է դնելու, ապա չարաչար սխալվում եք…

Հ.Գ. արժանապատվությունը ավելի կարևոր է… ժողովրդական լեզվով ասած` այս «մանթռաժ» վիճակը սազական չի բուժաշխատողներին…»:

#նախարարություն #քննարկում #մանթռաժՕրը սկսենք «բարի» լուրով:Այսօր պետք է տեղի ունենար առողջապահության նախարարության և…

Geplaatst door Gevorg V. Grigoryan op Maandag 17 februari 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ