Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Կարո՞ղ էր, չէ, մարդկային լեզվով ասել, որ ես չեմ կարող լինել արյան...

«Կարո՞ղ էր, չէ, մարդկային լեզվով ասել, որ ես չեմ կարող լինել արյան դոնոր, բայց չէ, պիտի շոու սարքեր և խաբեր բոլորին»

594
0

Ուռուցքաբան, ՀՀ Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու, «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը facebook-ի իր էջում գրում է.

«Ինչպես հայտնում է Fox News-ը, «մի նախարար» արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ քերծել է ձեռքը)):

Կարո՞ղ էր, չէ, մարդկային լեզվով ասել, որ ենթադրենք ես չեմ կարող լինել արյան դոնոր, բայց եկել եմ աջակցելու իմ ներկայությամբ, բայց չէ, պիտի շոու սարքեր և խաբեր բոլորին, և իրեն բնորոշ ցինիզմով հայտարարեր՝ «Մեր արյունով փրկենք բազմաթիվ կյանքեր»: Ահա ձեր սրտի նախարարը:

Հ.Գ.1. Ի միջի այլոց, այն մարդիկ, որոնք վերջին երկու օրերին ներկայացված փաստերի պարագայում, անընդհատ էլի ուզում են փաստեր, էնպես չի որ էլի չի լինի, հերթով… բայց այդ մարդիկ քանդում են այս հեղափոխության ձեռքբերումները՝ նեղ անձնական շահերի պատճառով կամ էլ առանց հասկանալու:

Հ.Գ.2. Հաջորդիվ սպասեք՝ 1) երեկ «նախարարի» կողմից հրապարակված գեղեցիկ գրաֆիկների պատասխանը:

2) ոչ հեռու անցյալի կրնկնօրինակում կամ այդ ինչպես եղավ, որ երեկ խոշոր պետպատվեր ստացող մասնավոր բուժկենտրոնները և «նախարարի» ծանոթ-բարեկամ բուժկենտրոնների տնօրենները հանդես եկան «նախարարին» պաշտպանող հայտարարություններով:

3) չստացանք երեկ հրապարակված փաստերի պատասխանը…»:

#беги_Форест_беги ; #Հայաստանը_չպետք_է_ունենա_կեղծ_նախարար

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ