Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստանյութ կարող են ներմուծել նաև մասնավոր ընկերությունները

Պատվաստանյութ կարող են ներմուծել նաև մասնավոր ընկերությունները

972
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնեց, որ պատվաստումների ներմուծման լայն ընթացքը կմեկնարկի մարտից։

«Մինչև փետրվարի վերջ մենք ակնկալում ենք ռուսական պատվաստանյութի խմբաքանակի ներկրում և, իհարկե, Կովակս հարթակի շրջանակներում բանակցում ենք այլ երկրների հետ, որպեսզի ունենանք այլ պատվաստանյութեր ևս»,-հայտնեց Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ ի սկզբանե պատվաստվելու են ռիսկի խմբի անձինք՝ բուժաշխատողները, 65 տարին լրացած անձինք, ովքեր նաև ունեն խրոնիկ հիվանդություններ նաև կան խրոնիկ հիվանդություններ, որոնց առկայության դեպքում քաղաքացիները կպատվաստվեն անկախ տարիքից, ինչպես նաև փակ հաստատություններում գտնվող անձինք, խնամքի կենտրոններում գտնվող անձինք, իսկ պատվաստանյութերը նրանց համար կլինեն անվճար։

Ավանեսյանը նաև ասաց, որ պատվաստումները լինելու են կամավոր սկզբունքով։

«Ցավոք սրտի կան շրջանակներ, որոնք ամեն գնով փորձում են խոչընդոտել պատվստման գործընթացին, կեղծ լուրեր են տարածում, բայց մենք փորձում ենք հնարավորինս իրազեկել քաղաքացիներին, ներկայացնել պատվաստանյութերի վերաբերյալ ճշգրիտ, գիտական տեղեկատվություն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե քաղաքացին ինչ-ինչ պատճառներից ելնելով չի ցանկանում պատվաստվել՝ կարող է չպատվաստվել։

Ավանեսյանի խոսքով՝ իրենք նաև աշխատանքներ են տանում, որպեսզի մասնավոր հիմունքներով ևս հնարավոր լինի պատվաստումներ ստանալ։

«Մասնավոր ընկերությունները կկարողանան ներմուծել պատվաստանութը։ Իհարկե նախարարության կողմից սահմանված չափորոշիչներն ապահովելով»,-ասաց նա՝ սակայն չնշեց, թե այդ տարբերակով որքան կարժենա պատվաստանյութը։

Ավանեսյանի խոսքով՝ դա պայմանավորված է մի շարք գործոններով, օրինակ, թե ինչ գնով է մասնավոր ընկերությունները ձեռք բերելու պատվաստանյութը։

Ի դեպ, լինելու է նաև սերտիֆիկատ, որը վկայելու է այն մասին, որ անձը պատվաստվել է։

Լուսինե Մարդոյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ