Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանին վերջապես հաջողվեց. «Իմ քայլից» ովքեր այդպես էլ չսատարեցին նրան

Արսեն Թորոսյանին վերջապես հաջողվեց. «Իմ քայլից» ովքեր այդպես էլ չսատարեցին նրան

1777
0

Երեկ խորհրդարանում վերջապես ստացվեց անցկացնել ՀՀ առողջապահության նախարարի ներկայացրած Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին նախագծերի փաթեթը:

Բազմաչարչար նախագիծը մի քանի անգամ քննարկվել, ետ է ուղարկվել, սակայն երկար եւ բուռն քննարկումներից հետո այն երեկ հնարավոր եղավ անցկացնել: Եվ ուշագրավ է, որ հանձնաժողովներում քննարկման ընթացքում փոփոխություն կատարվեց, եւ նախարար Արսեն Թորոսյանի փոխարեն հիմնական զեկուցող դարձավ Լենա Նանուշյանը, որն էլ երեկ խորհրդարանում պատասխանում էր պատգամավորների հարցերին:

Եվ սա պատահական չէ, քանի որ իմքայլականների եւ նախարարի միջեւ հաճախ են բանավեճեր տեղի ունենում, և այդ տարաձայնությունը ակնհայտ դարձավ նաև քվեարկությամբ: Եվ, ահա, երեկ օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց՝ կողմ` 76, դեմ` 17, ձեռնպահ` 8 ձայներով:

Հավելենք, որ նախագծի քվեարկությանը չեն մասնակցել իմքայլականներ Լուսինե Բադալյանը, Անուշ Բեղլոյանը, Արմեն Փամբուխչյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Արթուր Մանուկյանը, Երջանիկ Հակոբյանը, Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վարդան Աթաբեկյանը, Սեդրակ Թեւոնյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Նարեկ Մկրտչյանը:

Սակայն չքվեարկողներից զատ կան նաեւ իմքայլական պատգամավորներ, որոնք ձեռնպահ են քվեարկել. նրանք են Արմեն Խաչատրյանը, Տիգրան Կարապետյանը, Սասուն Միքայելյանը, Արփինե Դավոյանը, Արամ Խաչատրյանը, Վահագն Հովակիմյանն ու Սիփան Փաշինյանը:

ԲՀԿ-ականներն այս նախագծին կողմ էին՝ բացառությամբ Սերգեյ Բագրատյանի, որը քվեարկել է ձեռնպահ, իսկ դեմ քվեարկողները ԼՀԿ-ական պատգամավորներն էին:

Հավելենք, որ այս օրենքը մշակելու համար որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, քանի որ տնտեսական մեծ հարված է հասցնելու, որը պետք է չեզոքացնել։

Նյութի աղբյուր՝ armlur.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ