Գլխավոր էջ Uncategorized Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի. ԱՆ

Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի. ԱՆ

753
0

Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Հարգելի’ քաղաքացիներ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է`

Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ:  Մասնագետների հավաստմամբ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:

Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետեւանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:

Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի»,- հայտնում է նախարարությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ