Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 1491-ի

Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 1491-ի

1023
0

Նոր կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 1491-ի: Ըստ  worldometers.info-ի տեղեկությունների՝ վերջին օրվա ընթացքում գրանցվել է մահվան 124 դեպք:

Պացինետներից մեկը մահացել է Ճապոնիայում: Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ նա մոտ 80 տարեկան կին էր: Սա այս երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահվան առաջին դեպքն է:

Կորոնավիրուսի հետեւանքով մահվան 116 նոր դեպք է գրանցվել միայն չինական Հուբեյ նահանգում, որը համարվում է բռնկման էպիկենտրոնը:

Վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 65 247-ի: Առողջացել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել 7099-ը (արդեն հայտնի ելքով դեպքերի 83 տոկոսը): Դեռեւս հիվանդ է 56 657 պացիենտ, որոնցից 10 608-ը (19 տոկոս) ծանր կամ կրիտիկական վիճակում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ