Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Կարապետյանը երկու տարում հասցրել է Բկ- ի համար վաստակել 70 միլիոն պարտք

Կարապետյանը երկու տարում հասցրել է Բկ- ի համար վաստակել 70 միլիոն պարտք

3998
0

«Հիշու՞մ եք, չէ՞, հեղափոխությունից հետո սորոսական նախարարը հայտարարեց, որ առողջապահական համակարգում արմատախիլ է արվել կոռուպցիան, որ այլևս չի գործելու ԽԾԲ ֆակտորը, որ միայն բարելավումներ են լինելու:

Հիմա կիմանաք մի պատմություն, որը նրա ասածների ճիշտ հակառակ կողմն է: 1988 թ.-ից մինչև 2017թ.-ի նոյեմբեր ամիսը Հրազդան Բկ- ի տնօրենն է եղել Սահակյան Ռոբերտը: Մարդ, ում օրոք ԲԿ- ն միայն վերելքներ է ապրել, ում օրոք վերանորոգվել և վերազիննվել է բժշկական կենտրոնը, ում օրոք այդ կենտրոնը ոչ մի լումա պարտք չի ունեցել:

2017 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2019 թվականի  դեկտեմբեր Բկ- ի գլխավոր բժիշկը եղել է Լ. Կարապետյանը: Ուրեմն այս կինը երկու տարում հասցրել է Բկ- ի համար վաստակել մոտ 70 միլիոն պարտք: Նախկին տնօրենի 30 տարվա անքուն, քրտաջան աշխատանքը այդ երկու տարում տապալել է: Հիմա բերեմ մեկ օրինակմոտ մեկ տարի ԲԿ-ի աշխատակիցների եկամտահարկը փոխանցել է Հայբիզնես բանկի Հրազդանի մասնաճյուղի կառավարչի հաշվեհամարին` ըստ օդում կախված լուրերի:

Ուշադրություն դարձրեք տարեթվերին, ու հարցրեք ինքներդ`ինչու Ան- ում այդ մասին իմացան այն ժամանակ, երբ բժիշկներից մեկը դիմել էր հիպոթեկային վարկով տուն գնելու: Կամ ինչու՞ այդ մեկ տարվա ընթացքում հարկային ստուգում չէր իրականացվել:

Հիմա մյուս զավեշտը: 2019 թ.-ի դեկտեմբերի 20- ից կենտրոնը ունի նոր տնօրն`Ա.Հախվերդյանը, ով նախկինում եղել է ոստիկանության բուժծառայության ղեկավարը: Պարոն Հախվերդյանը իր հետ միասին բժշկական կենտրոն բերել է իր մտերիմին, կամ ոնց ասում են, կրկին շեշտեմ, ըստ օդում կախված լուրերի, ավելին քան կարելի է մտերիմ ասել, վարորդին, ով նաև նրա անձնական «թիկնապահն» է, քանի որ, ըստ ականատեսների, կենտրոնում զենքով է ման գալիս:

Հաջորդ զավեշտը նա է, որ Կարենը նույնպես ունի « թիկնապահ»` Անին, ով Կարենի կինն է: Ըստ օդում կախված լուրերի` այդ կինը թևերը քշտած ( դաջվածներով վախեցնելու նուրբ արվեստը) առանց հրամանի ամեն օր այցելում է աշխատանքի և ամեն օր աշխատակիցների հետ հանդիպում և հրահանգում է ,որ ցանկացած հարցերով միայն իրեն դիմեն:Ասում են` այդ կինը սպասում է մարտին` երբ կլրանա ֆինանսական գծով փոխտնօրեն`Էդուարդ Սիմոնյանի ազատման վերաբերյալ ծանուցման ժամկետը:

Մյուս շատ հետաքրքիր երևույթը, որ կենտրոնի ռենտգեն սարքը չի աշխատում ,սակայն ամսեկան մոտ 1 միլիոն դրամ դրամարկղում մուտք է արվում ռենտգեն հետազոտությունների դիմաց: Հետաքրքիր է, թե՞ ինչպես է ձևակերպվում և ինչու՞  կրկին հարկային ստուգում չի արվում: Թվով ութ շտապ օգնության մեքենաները այս կարճ ժամանակահատվածում դարձել են մետաղյա ջարդոններ: Թե ինչպե՞ս կամ ինչի՞ դիմաց է նշանակվել Ա.Հախվերդյանը, կամ մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցերը ի՞նչ պաշտոններ են զաղեցնում ԲԿ- ում, կամ Շենգավիթի թաղապետի եղբոր դուստրը ի՞նչ կապ ունի կենտրոնի հետ և ի՞նչ հետաքրքիր պատմություն կա նրա հետ հաջորդ գրառմանը:

Կամ կամավոր պարտադիր սկզբունքով ո՞քեր են ազատվել աշխատանքից նույնպես հաջորդիվ: Հիմա կցանկանայի այսքանը մարսենք: Կուզենայի հասկանալ ,թե ի՞նչ կործանարար, տապալված ծրագրով է աշխատում ԱՆ նախարարի աթոռը զբաղեցնող անձը:

Իսկ ոմանք ասում են` թողեք` աշխատեն»:

Գրառումը` Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ