Գլխավոր էջ Նորություններ Մասնագիտական քննարկում կրկին չկայացավ. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն

Մասնագիտական քննարկում կրկին չկայացավ. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն

1521
0

Փետրվարի 10-ին ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները բաց հրավերով դիմել էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտը համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին՝ առաջարկելով փետրվարի 13-ին ժամը 14.00-ին ՁԻԱՀ-ի կենտրոնի դահլիճում անցկացնել ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու հետ կապված մասնագիտական քննարկումներ:

Քանի որ այդ կապակցությամբ աշխատակիցները մերժում չէին ստացել, հուսով էին, որ մասնագիտական քննարկումը, ի վերջո, կկայանա: Հերթական անգամ նախարարության պատասխանատուները խուսափեցին  ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների հետ հանդիպումից և նրանց հարցերին պատասխանելուց:

Չնայած առողջապահության նախարարության ներկայացուցիչների բացակայությանը, ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ խնդրո առարկայի վերաբերյալ իրենց մտահոգությունները ներկայացրին քննարկմանը մասնակից լինելու ակնկալիքով ՁԻԱՀ-ի կենտրոն եկած լրատվամիջոցին:


Image may contain: 10 people, people sitting and indoor

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ