Գլխավոր էջ Վնասի նվազեցում Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է վկայել ձեռագիրը

Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է վկայել ձեռագիրը

1076
0

Բրիտանացի գիտնականները պարզել են՝ մարդու ձեռագիրը պարունակում է արժեքավոր տեղեկատվություն սեփական անձի  առողջության մասին։ Այս մասին գրում է Med2.ru-ն։

Թղթի վրա գրվածը կարող  է հուշել մի շարք հիվանդությունների, ներառյալ՝ Ալցգեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների մասին։ Յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական եզակի ձեռագիրը։ Եթե հավատանք այս հետազոտության հեղինակներին, ապա պետք է ասենք, որ ձեռագիրը պարունակում է թանկարժեք տեղեկություն առողջության մասին։

Գիտնականները հավատացնում են՝  մարդու ձեռագրի բնութագրերից ելնելով կարող ենք  հայտնաբերել այնպիսի հիվանդություններ ինչպիսիք են հիպերտոնիան, շիզոֆրենիան, Պարկենսոնը և ծերունական դիմենցիան։ Մասնագետները ձեռագրի միջոցով կարող են բացահայտել ավելի քան 5000 բնավորության գծեր գրված տառերի ձևի միջոցով։ Ձեռագրի մի քանի առանձնահատկություններ խոսում են առողջության մասին։

Օրինակ, եթե մարդը տառերը գրում է ճնշման տակ՝ մի քանիսը ավելի վստահ, մյուսները՝ ոչ այդքան, ապա դա բարձր ճնշման համախտանիշն է։ Ալցգեյմերի հիվանդության ժամանակ թուլանում են ուղեղի մտածող կենտրոնները, ինչի պատճառով մարդը դառնում է անհասկանալի, իսկ բառերն անընթեռնելի։ Դրանից բացի բառեր գրելու արագությունը դանդաղում է, այսինքն մարդը սկսում է գրել ավելի դանդաղ, քան սովորաբար։ Եթե թղթի վրա տողերը բարձրանում են վերև, կամ իջնում են նեքրև, ապա դա կարող է խոսել շիզոֆրենիայի մասին։

Ձեռագրով կարելի է որոշել նաև Պարկենսոնի հիվանդությունը։ Նյարդային խանգարում ունեցողները, որպես կանոն, օգտագործում են շատ փոքր տառեր, այնքան փոքր, որ անգամ իրենք չեն կարողանում կարդալ։ Եվ վերջապես, ձեռագրով կարելի է որոշել մարդու էներգետիկ դաշտը։ Եթե բառը թղթի վրա գրվել է շատ մեծ ուժով, և այն հնարավոր է կարդալ անգամ հակառակ կողմից, դա վկայում է  էներգետիկ դաշտի ուժգնության մասին։  Թույլ էներգիայով մարդկանց դեպքում հակառակ պրոցեսն է զարգանում, և նրանց գրած բառերը հազիվ են երևում թղթի վրա։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ