Գլխավոր էջ Նորություններ Չէի ուզենա, որ ԱԺ ամբիոնն իմ «ֆեյսբուքյան» գրառումների քննարկման ամբիոն դառնա. փոխնախարար

Չէի ուզենա, որ ԱԺ ամբիոնն իմ «ֆեյսբուքյան» գրառումների քննարկման ամբիոն դառնա. փոխնախարար

1552
0

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ԱԺ նիստում այսօր անդրադարձավ «Իմ քայլը»-ի  պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի եւ Լուսինե Բադալյանի՝ ՄԻԱՎ վարակ ունեցող անձանց վերաբերյալ իր գրառման շուրջ գնահատականներին:

«Չէի ուզենա, որ ԱԺ ամբիոնն իմ «ֆեյսբուքյան» գրառումների քննարկման ամբիոն դառնա: Կարծում եմ, այլ հարթակներ կարող ենք ընտրել՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հակազդման օրենսդրական դաշտի կատարելագործման, ՄԻԱՎ-ով ապրող անձանց խնդիրները քննարկելու համար»,-նշեց Լենա Նանուշյանը:

«Ես պատրաստ եմ, նախարարությունն էլ միշտ պատրաստակամ է եղել պատգամավորների հետ որեւէ հարց քննարկել»,- ընդգծեց փոխնախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ