Գլխավոր էջ Նորություններ Կարո՞ղ է արդյոք COVID-19-ը մեծացնել շաքարախտի զարգացման վտանգը

Կարո՞ղ է արդյոք COVID-19-ը մեծացնել շաքարախտի զարգացման վտանգը

296
0

Դեռ անցյալ հունվարին չինացի բժիշկները խոսում էին COVID-19-ով հիվանդների արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման մասին: Իտալացի բժիշկները եւ խոսել են կորոնավիրուսի եւ արյան մեջ շաքարի կապի մասին: Այժմ ամերիկացի գիտնականներն են ցանկանում հասկանալ` արդյոք COVID-19-ն իրականում կարող է կապված լինել շաքարախտի զարգացման բարձր ռիսկի հետ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, մասնագետները դեռ չգիտեն` արդյոք կորոնավիրուսն 1-ին եւ 2-րդ տիպի շաքարային դիաբետ է առաջացնում, թե դա պարզապես խորացնում է վնասակար պրոցեսների ընթացքը օրգանիզմում: Diabetes, Obesity and Metabolism ամսագրում հրապարակված տվյալների համաձայն` ծանր կորոնավիրուսային վարակով հիվանդանոց տեղափոխվածների 14.4 տոկոսի մոտ շաքարախտ է զարգացել:

3700 հիվանդների մոտ, որոնց տվյալները հաշվի են առնվել 8 հետազոտություններում, անվերահսկելի հիպերգլիկեմիա (արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում) է գրանցվել: Ըստ գիտնականների` նկարագրված երեւույթը երբեմն առաջանում է ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներով բուժմանն արձագանքի արդյունքում: Այսպես թե այնպես, մասնագետները պնդում են, որ շաքարախտով հիվանդներին կորոնավիրուսային վարակի ֆոնին ինսուլինի ավելացված դոզաներ են պահանջվում:

Կորոնավիրուսի` շաքարախտի հետ կապի հարցը դեռ բաց է մնում: Իսկ մասնագետները հետազոտում են նաեւ այն հարցը` արդյո՞ք կորոնավիրուսը կարող է նոր տիպի շաքարախտ առաջացնել, որի ընթացքը տարբերվում է հիվանդության ավանդական ձեւերից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ